Մի ժամ ա՝ տրանսպորտի եմ սպասում, 45 հազար թոշակ ստացողը ո՞նց 150 վճարի․ հետն էլ ապարատը չի աշխատում (տեսանյութ)Գազելային մանիպուլյացիա․ ինչպե՞ս է ստացվում, որ մեր քաղաքացիները նկատում են 87 MAN-երը, բայց չեն նկատում 100 «Գազել»-ները․ Բաբկեն Պիպոյան (տեսանյութ)Սպիտակ տունը 97%-ով կկրճատի USAID-ի անձնակազմն ամբողջ աշխարհում. ReutersՊարզվել է, թարգմանիչը սխալ է թարգմանում Ռուբեն Վարդանյանի գործի 100-ավոր հատորները. նրան բացարկ է հայտարարվելՓաշինյանը ի՞նչ է մտածում, պիտի ուղեղ ունենա, որ մտածի. Իրենք չեն զիջելու, մենք էլ չենք զիջելու, չենք վճարելու. քաղաքացի (տեսանյութ)ԵՄ անդամակցության մեկնարկի մասին օրենքի ընդունումը Ռուսաստանին հնարավորություն կտա Հայաստանի հետ խոսել մշտական պահանջների լեզվով․ Արմեն Գևորգյան
Գերմանիան 45 ադրբեջանցիների արտաքսել է երկրից, ովքեր վերադարձել են Բաքու
Սիրիայի ո՞ր բարեփոխումներին է պատրաստ աջակցել Հայաստանը. ԱԳՆ մեկնաբանությունըՆիկոլին անհրաժեշտ էր որևէ լուսանկար, որպեսզի իր թիմին խաբելու կամ հուսադրելու բան ունենա․ Արտակ ԶաքարյանԲաքվի նպատակը 23 հայի մասնակցությամբ «դատավարությամբ» Հայաստանի դեմ նոր օպերացիայի իրագործումն է․ ԱբրահամյանԻսրայելը հարձակվել է Լիբանանի վրաՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԱդրբեջանը ոչնչացրել է Հայաստանի մեգալիթյան մշակույթի կարևոր հուշարձաններից մեկը՝ Ալ լճերի Մեծ հարթակ-զրահըՔաղաքացիներին վիրավորող կինը նախարարի մորաքույրը չէ․ նախարարությունից հերքում ենԻնչո՞ւ է Աննա Հակոբյանն ընտրել Ստանիսլավսկու թատրոնը. «Հրապարակ»Փաշինյանի կառավարական տան ծախսերը պետական գաղտնիք են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»Շունչը պահած սպասում են Ռուսաստանի արձագանքին. «Հրապարակ»Աննա Հակոբյանի մեքենաները հետախուզվում են հարկադիրի կողմից. «Իրավունք»Արևմտյան դեսպանատները հրահանգավորել են իրենց հաճախորդ ուժերին ու դեմքերին, մտնել պայքարի մեջ, բայց իրենց օրակարգով. «Իրավունք»
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱՄՆ փոխնախագահի հետ
Անդրանիկ Քոչարյանը փորձում է ապացուցել, որ «խառնակիչ» չէ. սիրաշահում է թիմակիցներին. «Ժողովուրդ»Համայնքապետի խորհրդականն ինքնասպան է եղել. «Հրապարակ»Քաղաքացիները ֆինանսները չհայտարարագրելու նոր մեթոդ են գտել. «Ժողովուրդ»Վրաստանը կվերափոխի օտարերկրյա գործակալների մասին օրենքըԵրկար ժամանակով ջուր չի լինելու Հայ գերիներին ճնշում են Բաքվում. Դավիթ Բաբայանը ուղերձը տվեց Ավելի քան 740 միլիոնի պահանջ ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանից. դրամական միջոցների վրա կալանք է դրվել Փաշինյանը ԱՄՆ-ում տարածաշրջանային հարցերը քննարկել է ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի հետ Քաղաքացուն ՀՅԴ-ական լինելու համար հեռացրել են աշխատանքից ԱՄՆ-ն Իսրայելին կտրամադրի 11 տոննա կշռող ռումբ՝ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու համարՓաշինյանը նշանակում է արել Անվտանգության խորհրդում Երևանը և Թբիլիսին համագործակցության հուշագիր են ստորագրել Պարեկներն արգելել են Ջերմուկի խաչմերուկից դեպի Սյունիքի մարզ բեռնատարների տեղաշարժը Բաքվում գտնվող մեր հայրենակիցները պաշտպանում են Հայաստանի Հանրապետության շահերը․ Առաքելյան Եթե 2018թ. վերջում պետական պարտքի միջին տոկոսը եղել է 5%, ապա հիմա այն հասել է 7,2%-ի
Թեհրանն անփոփոխ դիրքորոշում ունի ՀՀ տարածքային ամբողջականության վերաբերյալ․ Իրանի ԳՇ պետի տեղակալ
Երբ Հենրիխ Մխիթարյանը 20-21 տարեկանից Արցախում բարեգործություն էր անում, Արման Բաբաջանյանն այդ ժամանակ մոր վրա ցուցմունք էր գրում. «Սամվել» վեպի տակ մնացածը հայրենասիրության դասեր է տալիս. Ռուբեն Հայրապետյան (լուսանկարներ) Փաշինյանն ու IRI-ի նախագահը քննարկել են ՀՀ-ԱՄՆ Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը Մտավոր հետամնացներն ու գիշերամիզություն ունեցողները կզորակոչվեն բանակ. բանակի համալրման հետքերով (տեսանյութ) ՆԳՆ-ից հերքում են, որ ստորագրության մեջ Արարատ լեռան պատճառով հրաժարվել են սոցքարտ տրամադրել Բաքուն չի բավարարել ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Վարդանյանի միջնորդությունները ԶՊՄԿ հաղորդումների հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ինքնիրավչության հատկանիշներով «Դեպի Եվրատեսիլ» նախագծում ելույթ կունենա 12 մասնակից Ի՞նչ է գործնականում նշանակում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարումը․ Իշխան Սաղաթելյան ԿԳՄՍՆ-ն կսահմանափակի քաղաքային դպրոցներում հեռավար կրթության ծավալները Պանաման վերացրեց ԱՄՆ-ի տուրքերը Պանամայի ջրանցքում Ո՞վ է Նիկոլի «արարատյան» զառանցանքն օրենք համարում․ Գեղամ Մանուկյան Ոչ մի պարագայում չի կարելի հրաժարվել Ադրբեջանի դեմ ներկայացված դատական հայցերից․ Մարուքյան Իսրայելը Գազան կհանձնի ԱՄՆ-ի վերահսկողությանը. ԹրամփՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում, ինչ իրավիճակ է ճանապարհներին
Քաղաքականություն

Թրամփի՝ արտաքին ֆինանսական օգնության հատկացումը դադարեցնելու որոշման ազդեցությունը՝ Հայաստանում

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը պաշտոնամուտից անմիջապես հետո ստորագրել է հրամանագիր, որի համաձայն 90  օրով դադարեցնում է ԱՄՆ տրամադրած ԱՄՆ արտաքին ֆինանսական օգնության հատկացումը: Տրամպը քննելու է, թե որքանով է այդ օգնությունը ծառայում ԱՄՆ շահին, բնականաբար՝ իր պատկերացմամբ: Տրամպը արտաքին օգնության տրամադրումը չափելու է իր քաղաքականությանը համապատասխանությամբ:

Այս մասին արդեն իսկ ունեցել եմ որոշակի անդրադարձ, որի հղումը այս գրառման սկզբում է:

Բնականաբար, Հայաստանում առաջին հերթին հարց կհնչի, թե Տրամպի որոշումը ինչ ազդեցություն է ունենալու Հայաստանում ամերիկյան ծրագրերի վրա:

Այս թեման իսկապես կարեւոր թեմա է: Տրամպի համար բնականաբար կարեւոր է, թե այդ ամենը ինչքանով է համապատասխանելու ԱՄՆ՝ իր պատկերացրած շահին:

Իսկ որքանո՞վ են արտաքին ֆինանսական ծրագրերը համապատասխանում Հայաստանի շահին, որքանո՞վ են դրանք ծախսվում Հայաստանի համար շահեկան արդյունքով: Եվ խոսքը միայն ԱՄՆ տրամադրած միջոցների մասին չէ, այլ նաեւ ԵՄ:

Անկախության երեք տասնամյակի ընթացքում Հայաստանում արդիական հանրություն կառուցելու նպատակով տարատեսակ ծրագրերով՝ թե պետական, թե նաեւ ոչ պետական, այսպես ասած հասարակական-քաղաքացիական խողովակներով, խորագրերով Հայաստանին տրամադրվել են թերեւս տասնյակ կամ նույնիսկ հարյյուրավոր միլիոն (հետաքրքիր կլիներ այս երեք տասնամյակի հանրագումարի չափը) դոլար կամ եվրո:

Երբեւէ Հայաստանում լուրջ քննություն կամ ուսումնասիրություն կատարվե՞լ է, թե ինչպիսին են եղել այդ ծավալի ֆինանսավորման կոռուպցիոն ռիսկերը: Շատ շատերը թերեւս կտիրապետեն ամենատարբեր պատմությունների եւ իրազեկվածության, ինչը սակայն թույլ չի տա անել հրապարակային պնդումներ, քանի որ բարդ կլինի ներկայացնել ապացուցողական բազա, իրեղեն ապացույցներ:

Որեւէ կերպ չափվե՞լ է, թե Հայաստանի արդրականացման հարցում ի՞նչ էֆեկտիվություն են ունեցել այդ ծրագրերը: Մի քանի անգամ տարբեր առիթներով կարծիքս արտահայտել եմ, որ այստեղ ձեւավորվել է քաղաքացիական բյուրոկրատիայի մի փակ շրջան, որի շրջանակում էլ հիմնականում պտտվել ու պտտվում են ֆինանսական միջոցները, շոշափելի էֆեկտ ապահովելով այդ շրջանի «յուրայինների» համար:

Շատ հազվադեպ, գուցե նույնիսկ առավելագույնը երկու ձեռքի մատների վրա է հնարավոր հաշվել կազմակերպություններ ու ծրագրեր, որոնք իրապես նպաստել են Հայաստանում հանրային միջավայրի ընդգրկուն որակ փոխելուն, մշակույթ փոխելուն, այլ ոչ թե ընդամենը ծրագրի կամ պրոցեսի մասնակիցների կենցաղի եւ կյանքի որակ փոխելուն:

Ես չեմ խոսում «ազդեցության գործակալության» ասպեկտի մասին: Ես միամիտ չեմ, հասկանալի է, որ արտաքին ֆինանսական որեւէ օժանդակություն որեւէ ուժային կենտրոնի բարեգործություն չէ: Բնական է, որ փողը ազդեցության ռեսուրս է: Արեւմուտքը այն ծախսում է նաեւ այդօրինակ սխեմաներով, Ռուսաստանը՝ հիմնականում ստվերային սխեմաներով: Այսինքն, այստեղ չկա սեւ ու սպիտակ, բոլոր ուժային կենտրոններն էլ ազդեցության համար պայքարի գործիք դիտարկում են փողը:

Տվյալ պարագայում, «թիրախում» գտնվող երկրների կառավարման համակարգերի եւ հասարակական ինստիտուտների համար առանցքայինն է այդ պարագայում ունենալ սեփական արժեքներ ու սկզբունքներ, եւ դիմացի շահագրգռություններով հանդերձ, նրա հետ հարաբերվել սեփական շահագրգռությամբ ու սկզբունքներով, ըստ այդմ մի կողմից կարողանալ քաղել էֆեկտ ու արդյունք, մյուս կողմից չդառնալ ազդեցության գործակալ:

Իհարկկե, այդ դեպքում պարզապես չեն աշխատի տվյալ սուբյեկտի հետ:

Բայց, հենց այստեղ է, որ շատ կարեւոր է դառնում միջավայրի բնութագիրը: Երբ այդպիսին են մեկ-երկու կամ մի քանի հաշված սուբյեկտ, բնական է, որ նրանց պարզապես կանտեսեն, կաշխատեն նրանց հետ, ովքեր պատրաստ են առաջնորդվել «փողին մուննաթ» սկզբունքով:

Սակայն, եթե արժեհամակարգային, սկզբունքային պետականապաշտ նշաձողեր կան ընդհանուր միջավայրում, իսկ «փողին մուննաթը» ոչ թե գերակա բնութագիր է, այլ մարգինալներին բնորոշ էություն, ապա բնական է, որ չեն կարող գործընկեր ընտրել մարգինալներին եւ այդ դեպքում հաշվի են նստելու այն նշաձողերի հետ, ոոր իր կողմից բերում է Հայաստանի հանրույթը:

Այդ դեպքում, երեւույթը ստանում է ոչ թե «ազդեցության գործակալության», այլ գործընկերության բնույթ ու տրամաբանություն»: