Ֆրանսիան Հայաստանում իր ռեսուրսներն ուղղում է այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են․ դեսպան

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Արարատի մարզ այցելելությունից հետո գրառում է արել X-ում․
«Վեդիի ջրամբարի կառուցման վերաբերյալ միջանկյալ հաշվետվություն․
Անկախությունից ի վեր Հայաստանում կառուցված ամենամեծ հիդրոտեխնիկական կառույցն է, այն ավելի քան 80% -ով ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից:
Ֆրանսիան Հայաստանում իր ռեսուրսներն ուղղում է այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են»,- գրել է դեսպանը։