Մարտի 16-17-ը ԵՄ–ն պարեկային խմբեր է տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանի տարբեր հատվածներումԵՄ-ն կշարունակի զինել Ուկրաինային հավանական հրադադարի ժամանակՎրաերթ՝ Արարատում․ 4-ամյա երեխան տեղափnխվել է հիվանդանnց Որոշեցինք չվտանգել առողջությունս․ Նեյմար Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ռուբենը մեր ժամանակների լավագույն մտածողներից է Թրամփը հրամայել է ԱՄՆ զինվորականներին ռազմական գործողություններ սկսել Եմենում հութիների դեմ Քահանա հայրերը այցելել են Ղազարավանի Կանանց մենաստան ՀՀ իշխանությունը նույնիսկ իր ծառայողական մեքենայի փրկության համար պատրաստ է ուրանալ հայրենիքը. Աբրահամյան Կրակոցներ են հնչել Սարի թաղում․ զոհ ու վիրավոր կա Ալիևը նախազգուշացրել է՝ եթե ՀՀ-ն չկատարի պայմանները, Ադրբեջանը դուրս կգա խաղաղության պայմանագրից Հայաստանը կմասնակցի MITT-2025 միջազգային ցուցահանդեսին Ալիևը կոչ է արել Փաշինյանին ձերբակալել Հայաստանի նախկին նախագահներին Բերիո Հայոց թեմի առաջնորդը ընդունել է եկեղեցու հոգևոր եղբայրակցության նորակազմ վարչությանը Ծակքար գյուղում գազատար խողովակ է պայթել, և արտահոսող գազը բռնկվել է Պատերազմը ծանր ազդեցություն ունեցավ Լեռնային Ղարաբաղի երեխաների համար․ հայ երեխաների ելույթը՝ Ժնևում «Քյոխը» ներկա է եղել «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավին Եթե ընտրել եք միջակության և խեղճության ճանապարհը, ոչ ոք ձեզ չի փրկելու դրանից. Հովհաննես Ավետիսյան Փաշինյանն ու Աննա Հակոբյանը բանախոսում են «Կրթվելը նորաձև է» արշավի ժամանակ Թրամփը կգտնի բոլոր ահաբեկիչներին, որոնք կսպառնան ԱՄՆ-ին․ Ուոլց Անցկացվելիք ավագանու արտահերթ ընտրությունների համար կազմավորված 98 ՏԸՀ-երում նիստերը գումարվել են Ապօրինի պահվող հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն․ Տորոնտոյի հայ երիտասարդների ակցիան Ուրուգվայից ողջունել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը ՌԴ, Բելառուսի, Տաջիկստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Մոսկվայում 90 տարվա ընթացքում ձմռան միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․7°C-ով Հզոր պայթյուն է որոտացել Սիրիայի Լաթաքիա քաղաքում, զոհեր ու վիրավորներ կան Պատմության մեջ առաջին անգամ լուսանկարվել է արեգակի խավարում՝ դիտված լուսնի մակերևույթից Բաքվից «դատապարտել են» ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ ԵԽ բանաձևը Երևանի բուսաբանական այգում կաղնիներ են հատվել Երևանի ավագ դպրոցի բակում աշակերտների վիճաբանությունը կանխել է տնօրենը. հայտնաբերվել են դանակներ Իրանական նավթի արտահանումն անհնար է կանգնեցնել՝ չնայած պատժամիջոցներին «Սրբազան պայքարի» օրերին անհնազանդության ակցիայի համար կալանավորված 19-ամյա պատանին արդարացվել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անհնար են առանց փոխադարձ զիջումների․ ԱՄՆ պետքարտուղար Նարեկ Մկրտչյանը հարցազրույց է տվել ամերիկյան հեղինակավոր NewsMax TV հեռուստաընկերությանը ՀՀ ԶՈւ համակարգում 2024-ին արձանագրվել է 2 հազար 93 դեպք. Դատախազությունը մանրամասնում է 2024-ի քննվող գործերով պահանջվում է բռնագանձել ապօրինի ծագում ունեցող 346 անշարժ գույք Մեր ժողովրդի պատիվը վերականգնվելու է, մեր մեջքն ուղղվելու է, հերոսական ժամանակներ են գալու (տեսանյութ) Կեղտաջրերը ողողել են բնակելի շենքի բակը․ահազանգում են Միքայելյան փողոցի բնակիչները Մարտի 17-ին՝ ժամը 10:00-ից, տարբեր հասցեներում հոսանքազրկումներ կլինենԳերագույն հոգևոր խորհրդի ժողովում անդրադարձ է կատարվել Ադրբեջանում իրականացվող շինծու դատավորություններինՀայ Առաքելական Սուրբ եկեղեցու քահանան հաղթեց եհովայի վկաների կրոնական կազմակերպությանը. ԶոհրաբյանԵվրոպան կանգնած է քաղաքակրթական ինքնասպանության առաջ. ՎենսՆազելի Բաղդասարյանի հայրական տունը զավթել է ամբողջ մայթը. ՏԵՍԱՆՅՈւԹԻսրայելը Համասից պահանջում է ազատ արձակել 11 պատանդներիԹուրքիայի քաղաքացուն 3 օր պահել են ՁՊՎ-ում․ հյուրանոցի համահիմնադիրը մանրամասներ է հայտնել
Հրազենային վնասվածքով «Աշտարակ» ԲԿ է տեղափոխվել 13-ամյա տղա
Լրագրողուհու միկրոֆոնը պատահաբար կպել է Թրամփի դեմքին. ՏԵՍԱՆՅՈւԹՉնայած բարձր տոկոսադրույքներին, անհաշվետվողական իշխանությունները փորձում են պարտատոմսերի միջոցով պետական պարտքը ավելացնել. Սուրեն ՊարսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 15-ինԾնվել է պատերազմում անմահացած Նարեկ Գինոսյանի եղբայրը (տեսանյութ)
Քաղաքականություն

Շեղում են վերահաս պատերազմից, համընդհանուր հայտարարագրման համակարգը իշխանության կեղծ օրակարգն է. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը անդրադարձել է եկամուտների համընդհանուր հայտարարագրմանը․

«Համընդհանուր հայտարարագրման համակարգը 
ավտորիտար գործիք է։

Այս համակարգը հակասում է ժողովրդավարական հասարակության բոլոր սկզբունքներին։ Ժամանակակից պետության հայեցակարգը պետք է լինի հետևյալը. պետությունն է մարդու համար, ոչ թե մարդը՝ պետության։ Բանկերն են մարդկանց համար և ոչ թե մարդիկ բանկերի համար: Մենք շեղվել ենք այս կարևորագույն ժողովրդավարական գաղափարներից, մենք գործադիր իշխանությանը դարձնում ենք մոնստր, որը մտնում է մարդկանց կյանքի բոլոր բնագավառներ, իսկ այդ դրակոնյան օրենքները կիրառում ընտրողաբար:

Իշխանության գալու առաջին իսկ օրը մենք չեղարկելու ենք մի շարք անհեթեթ օրենքներ և համակարգեր, որոնք ստեղծվել են մեր ժողովրդի կյանքը բարդացնելու, նրանց անձնական կյանք պետության «քիթը խոթելու» և այլ հակաժողովրդավարական նպատակներով։

Առաջիններից մեկը լինելու է համընդհանուր հայտարարագրման համակարգը։ Եթե մարդիկ իրենց հարկերը վճարում են, իսկ պետությունը մշակում է հավելյալ վերահսկողական մեխանիզմներ հարյուր հազարավոր քաղաքացիների նկատմամբ, որոնց աշխատանքը պետական չէ ու աշխատավարձն էլ հարկերից չի գոյանում, սա այլ կերպ, քան չարդարացված հետաքրքրասիրություն, հնարավոր չէ ընկալել։

Հասարակության մեջ տարածվել են մի քանի կեղծ թեզեր, որոնցով փորձ է արվում հիմնավորել այդ համակարգի ներդրման անհրաժեշտությունը։ Օրինակ՝ իբր զարգացած երկրներում բոլոր քաղաքացիները պարտադիր կերպով հայտարարագրում են իրենց ֆինանսական մուտքերն ու ելքերը, կամ որ պետությունը պետք է տիրապետի այդ տեղեկություններին, որպեսզի հայտնաբերի սոցիալապես խոցելի խմբերին, կամ այլ՝ ավելի տարօրինակ և կեղծ պատճառաբանություններ։

Ի վերջո, ժողովրդավարական հասարակություններում պետության միջամտությունը մարդկանց կյանքին պետք է նվազագույնի հասցված լինի, իսկ այս դեպքում պետությունը հավաքագրում է մարդու անձնական կյանքին վերաբերող տվյալներ, որպեսզի խոշորացույցի տակ ուսումնասիրի և մշակի դրանք։
Սակայն չկա երաշխիք, որ այդ տեղեկությունները չեն հայտնվի մեր թշնամի երկրների հատուկ ծառայությունների ձեռքում:

Հ.Գ. Ամեն դեպքում, պետք չէ մոռանալ, որ և համընդհանուր հայտարարագրման համակարգը և տրանսպորտի գնի թանկացումը կեղծ օրակարգեր են։ Անհրաժեշտ է պայքարել դրանց դեմ ու բոյկոտել, բայց հստակ գիտակցելով, որ իրական օրակարգը, որից մեզ ամեն կերպ փորձում են շեղել՝ վերահաս պահերազմն է»։