Լույս չի լինի մի շարք հասցեներում ՌԴ Ռոստովի մարզում վնասվել են մի քանի բարձրահարկ շենքեր Խոշոր ավտովթար Երևանում․ վարորդը եղել է երիտասարդ աղջիկ, ով չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Վստահ ենք, դիմադրության շարժումը հաղթանակ է տանելու․ Իրանի նախագահ Պատմության 10 լավագույն ֆուտբոլիստներն ըստ FourFourTwo-իՆիկոլ Փաշինյանը նստում է №7 ավտոբուս, բայց իջնում №11-ից Ուրարտուն պարտվեց Լոկոմոտիվին․ Թիկնիզյանը և Սևիկյանը մասնակցեցին հանդիպմանը Կիմ Չեն Ընը ցանկանում է Վլադիմիր Պուտինի հետ դրոններ արտադրել Որքան Փաշինյանը հայտարարում է պետական շահերի զիջման մասին, այնքան Ադրբեջանը ագրեսիվ է դառնում Կոնգրեսի հայկական հանձնախմբի ղեկավարները նամակ են հղել պետքարտուղարին հայկական հարցերի շուրջ Ստեփանավանում բռնկված խոշոր հրդեհը մարվել է, հայտնաբերել են 1 քաղաքացու դի Իշխանությունները շարունակում են իրենց քաղաքական հաշվեհարդարը․ Փարաքարի ղեկավար Փետրվարի 10-ին սկսվում է Առաջավորաց պահքի շրջանը Միրզոյանը շնորհավորել է Լիբանանի ԱԳ նորանշանակ նախարարին ՆԳ նախարարը կարևորել է ոստիկանությունում ուժի կիրառման նոր ստանդարտի վերապատրաստումները Արբիտրաժային գործով փոխհատուցվել են Հայաստանի կրած բոլոր դատական ծախսերը՝ 2.8 մլն ԱՄՆ դոլարի չափով Պատրաստ ենք համագործակցել․ Փաշինյանը շնորհավորել է Լիբանանի նորընտիր վարչապետին ԱՄՆ-ն Իսրայելին 7 մլրդ դոլարի զենք կվաճառի Հարի Քեյնը «Բավարիայի» կազմում գրանցել է գերարդյունավետ ցուցանիշՆերկայացումդ չստացվեց․ 20 վարկյան տևող տեսանյութում Նիկոլը 3 «ֆոկուս» է անում․ Հրանտ Ավետիսյան (լուսանկարներ)Փյունիկը ընկերական խաղում հաղթել է ռուսական ակումբին Հայտնի է դարձել ԱՄՆ-ի կողմից Մեքսիկա արտաքսված միգրանտների թիվըԲաքվում շինծու «դատավարության» ժամանակ ՀՀ-ից ֆինանսական «փոխհատուցման» պահանջ է ընթերցվել Ապագայում սպասվում է ոչ թե պատերազմ, այլ երկկողմ տևական և ծանր դիվանագիտական աշխատանք. իրանագետ Վերին Լարս տանող ճանապարհը կրկին բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը դժգոհում է, թե ինչի չի կարողացել ավտոբուսի տոմս գնել թվային եղանակով (տեսանյութ) Աշոցքի, Սևանի և Արագածի տարածաշրջաններում բուք է Հայրենադարձներին ներկայացվել են տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված պետական ծրագրերն Զելենսկին պատրաստ է գործարք կնքել Թրամփի հետԱրման Ծառուկյանը վերսկսել է մարզումները Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանն ի ցույց է դնում իր իրական էությունը, որի մասին զգուշացնում էինք այս մղձավանջի ամենասկզբից ՄԻՊ-ը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կայուն համագործակցությունը Ի՞նչ է նշանակում «օգտվել» ռուս-ադրբեջանական լարվածությունից․ վերլուծաբանՓետրվարի 10-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԻսրայելի բանտերից ազատ կարձակվեն 183 պաղեստինցիներԱրարատի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի«Հորեղբորս՝ Վազգեն Սպարապետի մասին ֆիլմ նկարահանելը եղել է իմ երազանքներից մեկը»․ ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյան (տեսանյութ)Ջասթին Թրյուդոն ներկայացրել է, թե ինչ ծրագրեր ունի Թրամփը Կանադայի հետ կապվածՄեր անելիքը մեր դիմաց է, մեր հաղթանակը մեր առջև է և այն չի ուշանալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ ԱԳ նախարարը Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբյորն Յագլանդին պարգևատրել է Պատվո շքանշանովԱմերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում (տեսանյութ)Ռուսական բանակը գիշերը խոցել է 36 ուկրաինական անօդաչու թռչող սարք
Ստեփանավանում հրդեհից տուժածներից մեկի վիճակը կայուն ծանր է․ ԱՆ
Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է
Համար 31 երթուղին սպասարկող ավտոբուսի կողային ապակին դիտավորյալ կոտրած քաղաքացին ձերբակալվել է. ՔԿ
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյունՍուրենյանցը հայտնել է, թե ով է իրենց թեկնածուն՝ Գյումրիի ավագանու ընտրություններում
Ադրբեջանgիները վնասել և պղծել են Ծիծեռնավանքի խորանը
Բոյկոտը տալիս է իր արդյունքը․ գումար չի հավաքագրվում․ Գևորգ Ստեփանյանը հորդորում է շարունակել ավելի մեծ թափով (տեսանյութ)
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է առողջության առաջնային պահպանման օղակի սխեմային

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարության կատարման ընթացքը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցել է ռազմավարությունից բխող միջոցառումների արդյունքները, ինչպես նաև տարբեր ծրագրերով իրականացվող ծրագրերը, որոնք ընդհանուր առմամբ ազդել են ռազմավարության իրագործման վրա:

Մանրամասներ են ներկայացվել ռազմավարության երկու հիմնական ուղղություններով՝ առողջություն և առողջապահական համակարգ, իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

Անդրադառնալով մոր և մանկան առողջությանը՝ ընդգծվել է վերարտադրողական առողջության բարելավման, պերինատալ կորուստների նվազեցման և առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման ծրագիրը: Այսպիսով՝ 2024թ. այս ուղղությամբ իրականացվել են հետևյալ միջոցառումները՝ ավելացվել է մանկական և նեոնատալ սկրինինգային ծրագրերը հավելյալ երկու ուղղություններով, որոնցից մեկի արդյունքում հայտնաբերվել է 49 դեպք նեոնատալ տարիքում կյանքի հետ անհամատեղելի կամ խորը հաշմանդամություն առաջացնող ախտահարումներ, ընդլայնվել են հղիների հսկողության ընթացքում պարտադիր հետազոտությունները, որոնք նպաստում են հղիության ընթացքում առողջության պահպանմանը և բարեհաջող ծնունդներին: Նշվել է, որ այս բոլոր միջոցառումներն օգնել են, որպեսզի կրճատվի մայրական մահացության թիվը:

Վերանայվել են ծննդատների մակարդակների մասին չափորոշիչները, որոնք վերաբերում են մասնագիտական հագեցվածությանը, սարքավորումներին և ծառայություններին: Վերանայվել է 150-ից ցածր ծնունդ ունեցող ծննդատների գնային քաղաքականությունը, որի արդյունքում իրականացվել է սահմանամերձ ծննդատների գների ինդեքսավորում է՝ 50 տոկոսի չափով, ինչը նպաստում է պատշաճ ծառայությունների ապահովմանը: Ընդգծվել է, որ անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակներում 2024թ. ընթացքում ծնվել է 539 երեխա, և շարունակվելու են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների հաջորդիվ ընդլայնման ծրագրերը:

Հաշվետու ժամանակահատվածում Ս. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում ստեղծվել է նոր պերինատալ ծառայության և վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների ծառայության նոր կենտրոն, Մեղրիում բացվել է նոր վերականգնողական կենտրոն երեխաների համար և ավելացել է մանկական ամբուլատոր մոբիլ պալիատիվ օգնության ծառայությունը: Ստեղծվել է մոր և մանկան ոլորտում մատուցվող ծառայությունների, հղիների, երեխաների խնամքի, առավել տարածված հիվանդությունների և վիճակների վերաբերյալ տեղեկատվական/խորհրդատվական ինտերնետային հարթակը՝ www.barevbalik.am:

Ոչ վարակիչ հիվանդությունների մասով իրականացվել է «Ալկոհոլի չարաշահման, ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելմանն ուղղված իրազեկման ծրագիրը: Օնլայն հարթակներով իրականացված իրազեկման արշավներն ունեցել են 3 մլն դիտում: Իրականացվել են չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի միջոցառումների շրջանակում սքրինինգային ծրագրեր, հաստատված չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ծրագրով նախատեսված միջոցառումներ: Արդյունքում՝ 2023թ.-ին 2021թ. նկատմամբ գրանցվել է մահացության ցուցանիշի նվազում 4 տոկոսով, իսկ վաղ հայտնաբերման ցուցանիշը բարելավել է 8.9 տոկոսով: Սրտանոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի մասով 2024թ. ավելացվել է երրորդ կարգի հաշմանդամների կամ միջին ֆունկցիոնալության խնդիր ունեցող անձանց համար ապահովվել է դեղերով առաջնային օղակից, ըստ այդմ՝ եթե 2023թ. ծախսվել է 1.4 մլրդ դրամ 360 հազար շահառուի համար, ապա 2024թ. այս թիվը հասել է 2.1 մլրդ դրամի և 502 հազար շահառուի:

Ներկայացվել է, որ օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ծրագրերը ևս ընդլայնվում են թե՛ ծառայությունների տեսակով, թե՛ արված վիրահատություններով, տարածաշրջանում ալոգեն փոխպատվաստում է իրականացվում, որը տեխնոլոգիապես և մասնագիտական առումով բավականին բարդ միջամտություն է:

Ինչ վերաբերում է վարակիչ հիվանդություններին, ներկայացվել է, որ ներդրվել են նոր պատվաստումներ, բարձրացել է պատվաստումների պահանջարկը, նշվել է, որ ջրծաղիկի ներդրումը կմեկնարկի փետրվարի 1-ից: Ընդգծվել է, որ պատվաստումների ընդլայնման առումով 2024թ. մեծ բարելավում է արձանագրվել մինչև 1 տարեկան ընդգրկվածության մասով:

Առողջապահական համակարգի բարելավման ուղղությամբ ներդրվել է առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարության և դրանից բխող միջոցառումների ծրագիրը, մշակվել և սահմանվել են որակի գնահատման չափորոշիչները, որոնցից ընտրվել է 4 կարևորագույն չափորոշիչ, իրականացվել է պիլոտային ծրագիր որակի կառավարման համակարգի ներդրման շրջանակում:

Անդրադարձ է կատարվել Առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանն ուղղված միջոցառումների իրականացմանը:

Ենթակառուցվածքների ապահովման հետ կապված նշվել է, որ իրականացվել են կառուցման, վերակառուցման բազմածավալ աշխատանքներ: 2024թ. գծագրվել է նոր մոդուլային ամբուլատորիայի նախագիծ, որը համապատասխանում է առողջապահության առաջնային օղակի ռազմավարության բովանդակությանը: Մանրամասներ են ներկայացվել նաև բժշկական կենտրոնների ընթացիկ շինարարական աշխատանքների վերաբերյալ:

Ներկայացվել է ռազմավարությամբ ամրագրված թիրախային արդյունքները, որոնք արձանագրվել են հաշվետու ժամանակահատվածում: Ըստ այդմ՝ 2020-ի համեմատ 2023-ին գրանցվել է կյանքի միջին տևողության բարձրացում, գրանցվել է վարակիչ հիվանդությունների բուժման բարելավում, 1 տարեկան երեխաների պատվաստումների ամբողջական ընդգրկվածությունը 2024-ին կազմել է 92.9 տոկոս, նվազել է մանկական մահացության մասով ցուցանիշը և այլն:

Զեկույցի առանձին կետերի շուրջ ծավալվել է քննարկում, հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները:

Փաշինյանն ընդգծել է, որ կապիտալ ներդրումների ոլորտում պետք է նույն մոտեցումը ցուցաբերվի, ինչ դպրոցների և ճանապարհների կառուցման դեպքում, կառուցված առողջապահական հիմնարկները պետք է համապատասխանեն որակի չափանիշներին: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է առողջության առաջնային պահպանման օղակի սխեմային ևս և հանձնարարել առաջիկայում ներկայացնել քննարկված խնդրահարույց հարցերի վերաբերյալ լուծումներ: