Մոսկվան պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի զարգացման բոլոր ուղղություններով:
Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորելու, եռակողմ պայմանավորվածությունները զարգացնելու ուղղությամբ, որոնք ձեռք են բերվել 2020-2022 թվականներին երեք երկրների ղեկավարների կողմից: Մենք կարծում ենք, որ այս համաձայնագրերը դեռևս արդիական են, հատկապես տարածաշրջանում առկա իրավիճակի ֆոնին»,- ասել է Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին։
Հավելենք, որ բանակցություններն ընթանում են Մոսկվայում: