Պուտինը և Սի Ցզինպինը տեսակոնֆերանս են անցկացրել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը տեսակոնֆերանս են անցկացրել։
Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
«Օրվա առաջին կեսին Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը տեսակոնֆերանս է անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասվում է հաղորդագրությունում։
«Մենք մեր հարաբերությունները կառուցում ենք բարեկամության, փոխադարձ վստահության և աջակցության, հավասարության և փոխշահավետության հիման վրա։ Այդ կապերն ինքնաբավ են և կախված չեն ներքաղաքական գործոններից կամ ներկայիս գլոբալ իրավիճակից»,- նշել է Պուտինը։
«Նոր տարում մենք պատրաստվում ենք միասին նոր բարձունքների հասցնել չին-ռուսական հարաբերությունները»,- ընդգծել է Սի Ցզինպինը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսակոնֆերանսի ժամանակ։