Իրանը պատրաստ է բանակցություններ սկսել Թրամփի հետ. Իրանի ԱԳՆ

Իրանը պատրաստ է վերսկսել ԱՄՆ-ի հետ բանակցությունները պատժամիջոցների չեղարկման հարցի շուրջ, եթե համապատասխան ցանկություն հայտնի ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը։
Այս մասին CNN հեռուստաալիքի եթերում ասել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։
«Իրանը, ինչպես նախկինում, պատրաստ է սկսել կամ վերսկսել բանակցությունները պատժամիջոցների չեղարկման հարցի շուրջ։ Եթե մյուս կողմը նման ցանկություն հայտնեց, ապա բանակցություններ անպայման տեղի կունենան»,- պատասխանել է Գարիբաբադին Թրամփի հետ երկխոսություն սկսելու հնարավորության մասին հարցին։