ՔՊ-ն ու «Հանրապետությունը» չմասնակցեցին ընդդիմության հրավիրած՝ տրանսպորտի թանկացման օրակարգով նիստին. նիստը տապալվեց

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն արտահերթ նիստ էր հրավիրել տրանսպորտի թանկացման օրակարգով:
Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն ասաց. ««Մայր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է ավագանու արտահերթ նիստ: Ներկա է 26 ավագանու անդամ, քվորում առկա չէ: Հիմք ընդունելով ավագանու կանոնակարգի 71-րդ կետի 2-րդ ենթակետը՝ հայտարարում եմ 30 րոպե ընդմիջում»:
30 րոպե ընդմիջումից հետո էլ քվորում չապահովվեց. արդյունքում նիստը չկայացավ: