0.9 հա մակերեսով ապօրինի սեփականաշնորհված հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ գրառում է արել #հատիկառհատիկ հեշթեգով:
Նա, մասնավորապես, գրել է.
«Դատարանի վճռով (հաշտության համաձայնությամբ) Արարատի մարզի Արմաշ գյուղում «Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող` 25 միլիոն 600 հազար դրամ մոտարկված արժեքով 0.9 հա մակերեսով ապօրինի սեփականաշնորհված հողամասի նկատմամբ վերականգնվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը»: