Դոնալդ Թրամփը պատրաստվում է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։
Այս մասին ամերիկացի քաղաքական գործիչը հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։
Թրամփն ասել է, որ ծրագրում է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ, հենց որ նրանց բանակցությունները կազմակերպվեն՝ Ուկրաինայի հակամարտությունը որքան հնարավոր է շուտ վերջ դնելու համար։ Այս ուղղությամբ քայլեր արդեն արվում են,-նշել է նա:
«Մենք կփորձենք դա անել հնարավորինս արագ։ Գիտեք, Ուկրաինայի և Ռուսաստանի հետ պատերազմը երբեք չպետք է տեղի ունենար», - ասել է Թրամփը:
Թրամփն ասել է, որ Պուտինը ոչնչացնում է Ռուսաստանը՝ հրաժարվելով Ուկրաինայում պատերազմին վերջ տալու գործարքից։