Հայտնի է ԱՄՆ-ի նոր պետքարտուղարի անունը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն քվեարկել է Մարկո Ռուբիոյի թեկնածությունը պետքարտուղարի պաշտոնում առաջադրելու օգտին:
Այս մասին հայտնում է CNN-ը։
Ռուբիոյի թեկնածությունը պաշտպանել են հանձնաժողովի բոլոր 22 անդամները, ասել է կոմիտեի նախագահ Ջեյմս Ռիշը։ Այժմ Ռուբիոն պետք է հաստատի Սենատի ամբողջական կազմը:
Սենատում ԱՄՆ պետքարտուղարի լսումների ժամանակ Ռուբիոն ասել է, որ իր արտաքին քաղաքականությունը կլինի պաշտպանել ազգային շահերը և առաջնահերթություն տալ այլ երկրների հետ վեճերը կարգավորելու խաղաղ մեթոդներին, բայց ուժի դիրքերից:
Ռուբիոն հանդես է եկել ուկրաինական կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի մասնակցության օգտին։ Նա նաև ասել է, որ ԱՄՆ ռազմավարությունը նախագահ Դոնալդ Թրամփի օրոք պետք է ուղղված լինի Չինաստանի հետ աշխարհաքաղաքական հավասարակշռության պահպանմանը։