«Մերսեդեսը» մխրճվել է գազալցակայանի տարածք, կոտրել լիցքավորման սարքը, փլուզել պատը. հայրն և 2 որդիները հոսպիտալացվել են

Այսօր՝ հունվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում. ժամը 12:30-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանանապարհի 25 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել գազալցակայանի տարածք՝ կոտրելով լիցքավորման սարքն ու փլուզելով պաշտպանիչ բետոնե պատը, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:
Նախնական տեղեկություններով, վիրավորները հայրն ու որդիներն են: