Ադրբեջանի արտգործնախարարը խոսել է Արարատ Միրզոյանի հետ հանդիպման հնարավորության մասին

Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները բանակցում են խաղաղության պայմանագրի շուրջ։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ խաղաղության պայմանագրի երկու հոդվածների վերաբերյալ վերջնական համաձայնություն ձեռք չի բերվել, թե իբր «Հայաստանի Սահմանադրությունը և իրավական փաստաթղթերը դեռևս տարածքային պահանջներ են պարունակում Բաքվի նկատմամբ»։
«Սա պետք է լուծվի»,- ասել է նա։
Բայրամովի խոսքով՝ հաջորդ հանդիպման վայրն ու ժամկետը դեռ համաձայնեցված չէ։