Մնացել եք հայդուկ՝ ՀՀ քարտեզի հետ կռիվ եք տալիս․ դրակուլան ձեր համեմատ շատ խարիզմատիկ կերպար էր․ Հայկ Կոնջորյանը

Լավ նորությունն այն է, որ դուք չեք փոխվել, մնացել եք նույնը, և ինչ կատարվեց այսօր այստեղ, հերթական անգամ ապացուցում է այն, որ դուք մնացել եք հայդուկ՝ ՀՀ քարտեզի հետ կռիվ եք տալիս, ԱԺ-ում դիմելով ընդդիմությանը՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
«Իմ գործընկերը ճիշտ նկատեց՝ ինչպես խաչը դրակուլային ցուց տաս, սկսի բան անել․․․ չնայած դրակուլան ձեր համեմատ շատ խարիզմատիկ կերպար էր։ Բա որ դուք ասում եք, որ մենք ուրացել ենք, հեչ մտքներովդ չի անցնո՞ւմ՝ 2021 թվականին խի՞ ՀՀ ժողովուրդը մեզ ձայն տվեց, իսկ դուք նստած եք այդտեղ։ Կարո՞ղ է ամեն դեպքում դուք եք ուրացողը, կարո՞ղ է այդ ուրացման հուշարձանը հենց դուք եք և մարդիկ իրեց գնահատականը ձեզ տվել են ընտրությունների ժամանակ, տալիս են ամեն հարցումների ժամանակ։ Ասում եք՝ ինչի՞ է Սևանը դատարկ ցույց տված մակետի վրա, լավ է չեք ասում՝ սիգի ձվադրման սեզոնն է, ինչի այդտեղ ցույց տրված չէ»,-ասաց Հայկ Կոնջորյանը