Արթուր Խաչատրյանը ՔՊ-ականների և չարքի մասին անեկդոտ պատմեց (տեսանյութ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անեկդոտ պատմեց ՔՊ-ականի մասին.
«Ափսոս, պարոն Ալեքսանյանն այստեղ չի, մի հատ անեկդոտ պատմեմ, իրեն պատմենք։ Ուրեմն, մի ՔՊ-ականի մեջ չարք է մտնում, էկզորցիստները գալիս են, դուռը ծեծում, ասում են` եկել ենք, ձեր մեջից չարքը հանենք: ՔՊ-ականն ասում է՝ ես ձեզ չեմ կանչել, չարքը ներսից գոռում է՝ փրկեք, փրկեք, ես եմ կանչել»,- ասաց նա: