Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 19 ավտոմեքենա
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ խմբի աշխատանքներն այժմ ընդհատվել և սառեցվել են․ Միխայիլ Գալուզին
Նիկոլը հայտնվել է աննախադեպ մեկուսացման մեջ. Սամվել Ֆարմանյան
Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է Մոսկվա
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա. հանդիպելու է Մակրոնի հետԼույս չի լինի մի շարք հասցեներում ՌԴ Ռոստովի մարզում վնասվել են մի քանի բարձրահարկ շենքեր Խոշոր ավտովթար Երևանում․ վարորդը եղել է երիտասարդ աղջիկ, ով չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Վստահ ենք, դիմադրության շարժումը հաղթանակ է տանելու․ Իրանի նախագահ Պատմության 10 լավագույն ֆուտբոլիստներն ըստ FourFourTwo-իՆիկոլ Փաշինյանը նստում է №7 ավտոբուս, բայց իջնում №11-ից Ուրարտուն պարտվեց Լոկոմոտիվին․ Թիկնիզյանը և Սևիկյանը մասնակցեցին հանդիպմանը Կիմ Չեն Ընը ցանկանում է Վլադիմիր Պուտինի հետ դրոններ արտադրել Որքան Փաշինյանը հայտարարում է պետական շահերի զիջման մասին, այնքան Ադրբեջանը ագրեսիվ է դառնում Կոնգրեսի հայկական հանձնախմբի ղեկավարները նամակ են հղել պետքարտուղարին հայկական հարցերի շուրջ Ստեփանավանում բռնկված խոշոր հրդեհը մարվել է, հայտնաբերել են 1 քաղաքացու դի Իշխանությունները շարունակում են իրենց քաղաքական հաշվեհարդարը․ Փարաքարի ղեկավար Փետրվարի 10-ին սկսվում է Առաջավորաց պահքի շրջանը Միրզոյանը շնորհավորել է Լիբանանի ԱԳ նորանշանակ նախարարին ՆԳ նախարարը կարևորել է ոստիկանությունում ուժի կիրառման նոր ստանդարտի վերապատրաստումները Արբիտրաժային գործով փոխհատուցվել են Հայաստանի կրած բոլոր դատական ծախսերը՝ 2.8 մլն ԱՄՆ դոլարի չափով Պատրաստ ենք համագործակցել․ Փաշինյանը շնորհավորել է Լիբանանի նորընտիր վարչապետին ԱՄՆ-ն Իսրայելին 7 մլրդ դոլարի զենք կվաճառի Հարի Քեյնը «Բավարիայի» կազմում գրանցել է գերարդյունավետ ցուցանիշՆերկայացումդ չստացվեց․ 20 վարկյան տևող տեսանյութում Նիկոլը 3 «ֆոկուս» է անում․ Հրանտ Ավետիսյան (լուսանկարներ)Փյունիկը ընկերական խաղում հաղթել է ռուսական ակումբին Հայտնի է դարձել ԱՄՆ-ի կողմից Մեքսիկա արտաքսված միգրանտների թիվըԲաքվում շինծու «դատավարության» ժամանակ ՀՀ-ից ֆինանսական «փոխհատուցման» պահանջ է ընթերցվել Ապագայում սպասվում է ոչ թե պատերազմ, այլ երկկողմ տևական և ծանր դիվանագիտական աշխատանք. իրանագետ Վերին Լարս տանող ճանապարհը կրկին բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը դժգոհում է, թե ինչի չի կարողացել ավտոբուսի տոմս գնել թվային եղանակով (տեսանյութ) Աշոցքի, Սևանի և Արագածի տարածաշրջաններում բուք է Հայրենադարձներին ներկայացվել են տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված պետական ծրագրերն Զելենսկին պատրաստ է գործարք կնքել Թրամփի հետԱրման Ծառուկյանը վերսկսել է մարզումները Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանն ի ցույց է դնում իր իրական էությունը, որի մասին զգուշացնում էինք այս մղձավանջի ամենասկզբից ՄԻՊ-ը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կայուն համագործակցությունը Ի՞նչ է նշանակում «օգտվել» ռուս-ադրբեջանական լարվածությունից․ վերլուծաբանՓետրվարի 10-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԻսրայելի բանտերից ազատ կարձակվեն 183 պաղեստինցիներԱրարատի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի«Հորեղբորս՝ Վազգեն Սպարապետի մասին ֆիլմ նկարահանելը եղել է իմ երազանքներից մեկը»․ ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյան (տեսանյութ)Ջասթին Թրյուդոն ներկայացրել է, թե ինչ ծրագրեր ունի Թրամփը Կանադայի հետ կապվածՄեր անելիքը մեր դիմաց է, մեր հաղթանակը մեր առջև է և այն չի ուշանալու. Բագրատ Սրբազան (տեսանյութ)ՀՀ ԱԳ նախարարը Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբյորն Յագլանդին պարգևատրել է Պատվո շքանշանովԱմերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում (տեսանյութ)Ռուսական բանակը գիշերը խոցել է 36 ուկրաինական անօդաչու թռչող սարք
Ստեփանավանում հրդեհից տուժածներից մեկի վիճակը կայուն ծանր է․ ԱՆ
Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է
Հասարակություն

Մոսկվան չի պատրաստվում սուբսիդավորել Փաշինյանի եվրոպական ֆանտազիաները․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանում է ընթերցողների 5 հարցերին, փոխանցում է «Առավոտը»։ 

Հարց առաջին։ Ինչպե՞ս եք վերաբերվում ԱՄՆ-ի հետ վերջերս ստորագրված փաստաթղթին։ Ինչպիսի՞ ազդեցություն այն կունենա մեր անվտանգության մակարդակի վրա։ 

Պատասխան։ Ուղեղների լվացման իշխանական կոյուղին «փրգվանք» ոճի խրախճանք է կազմակերպել, սակայն սթափ եւ պրոֆեսիոնալ գնահատականները ի մի բերելով, կարելի է փաստել. 

1. Այդ փաստաթուղթը, որպես ձեւաչափ, հայ-ամերիկյան 30 տարվա հարաբերությունների շարունակությունն է, նախկինում եղած ձեռքբերումների ամրագրմամբ։
 

2. Փաստաթուղթը իր կոնտենտով չի ենթադրում անվտանգության որեւէ ուղիղ երաշխիքներ եւ մեխանիզմներ Հայաստանի համար։ 

3. Ստեղծված տարածաշրջանային իրավիճակում եւ փաշինյանական քաղաքականության արդյունքում, ճիշտ հակառակը, այդ փաստաթուղթը կտրուկ ավելացնելու է անվտանգային ռիսկերը՝ Ռուսաստանի եւ Իրանի աճող առարկայական մտահոգությունների ֆոնին։ 

4. Այդ իմաստով հատկապես մտահոգիչ են ՀՀ սահմանների հետ կապված ամերիկյան ենթադրվող գործառույթները։ 

5. Հատկանշական է, որ ադրբեջանական ագրեսիայի մասին որեւէ հստակ ձեւակերպումներ փաստաթուղթը չի պարունակում, օրինակ, Արցախի հայաթափման կամ Հայաստանի ինքնիշխան տարածքների զավթման հետ կապված։ 

6. Հայաստանում միջուկային էներգետիկայի ապագայի հետ կապված ուրվագծվող զարգացումները լրջագույն մտահոգությունների առանձին ծանր բեռ են ստեղծում։ 

7. Թեպետ ԱՄՆ գնացող եւ եկող վարչակազմերի միջեւ անցումային համաձայնեցման մեխանիզմները, կարծես թե, աշխատել են այս դեպքում, սակայն դա ոչ մի երաշխիք չի ստեղծում։ Հիշեցնեմ, որ 2016-ին ընտրվելուց հետո Թրամպը դուրս հանեց ԱՄՆ-ն մի շարք շատ ավելի կենսական եւ գլոբալ համաձայնություններից՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքից, կլիմայի Փարիզյան համաձայնությունից, Տրանս-Աթլանտիկ եւ Տրանս-Խաղաղօվկիանոսյան առեւտրային նախաձեռնությոններից։ 

8. Եվ իհարկե, Հայաստանում «ժողովրդավարության բարձր մակարդակի» մասին ձեւակերպումները զավեշտ են։ Տպավորություն է, որ ԱՄՆ Պետքարտուղարը չի կարդացել ԱՄՆ Պետքարտուղարության վերջին տարեկան զեկույցը այս թեմայով։ 

Հարց երկրորդ։ Եվրոպական Միությանը Հայաստանի միանալու խոսակցությունների ֆոնին կրկին շրջանավառվում է «մեկ գիշերվա մեջ մտցրին ԵԱՏՄ» թեման։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։ 

Պատասխան։ Բովանդակային եւ փաստարկված հակադարձումներ այս դատարկ եւ պրիմիտիվ մանիպուլյացիաներին վաղուց տրվել են՝ թե՛ անձամբ ՀՀ երրորդ նախագահի, թե՛ իր թիմակիցների, թե՛ գիտակ փորձագետների կողմից։ Իրականության մասին լավ գիտի նաեւ Նիկոլը, ով այս հարցը ուղիղ քննարկել է ՌԴ նախագահի հետ Սոչիում իրենց առաջին հանդիպման ընթացքում (2018-ի մայիսի 14-ին): Պուտինն իրեն ասել է, որ ՌԴ-ից որեւէ ճնշում չի եղել, եւ ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության համար նախագահ Սարգսյանն է ժամանակին խնդրել իրեն։ 

Շեշտեմ, որ Սերժ Սարգսյանի այդ քայլի շնորհիվ է, որ մինչեւ իշխանազավթումը Հայաստանը խիստ մրցունակ էր նաեւ գեոպոլիտիկ իմաստով, մինչեւ Նիկոլը չսկսեց բոլոր ուղղություններով քանդել Հայաստանի անվտանգային միջավայրը։ Սարգսյանի այդ քայլի շնորհիվ է, որ Հայաստանը մինչեւ 2020 խուսափեց կրկնել Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի ճակատագիրը։ Երրորդ նախագահի այդ քայլի շնորհիվ է, որ տնտեսական իմաստով Հայաստանը դեռ շնչում է։ Ի վերջո, եթե, ըստ այդ վայրահաչների, հնարավոր է «մեկ գիշերվա մեջ» նման միություններ մտնել, ապա ակնկալում եմ իրենց տերերից մեկ գիշերվա մեջ Հայաստանը մտցնել ԵՄ։ Ավելին, հաշվի առնելով դրանց հեքիաթասաց «Շախերեզադա» էությունը, պատրաստ եմ սպասել 1000 ու մեկ գիշեր։ Բայց թող հիշեն, ի հակառակ արեւելյան հեքիաթների հերոս Գարուն ալ Ռաշիդի, վերջում ժողովուրդը ոչ թե սիրահարվելու է նրանց, այլ պատժելու։ 

Հարց երրորդ։ Համաձայ՞ն եք, որ Ռուսաստանի Դաշնությունից վերջերս հնչող գնահատականները, կարծես, յուղ են լցնում փաշինյանական հակառուսական քարոզչության վրա։ 

Պատասխան։ Ակնհայտ է, որ Մոսկվայում ընդհանուր առմամբ հոգնել են Նիկոլի քաղաքականության մասին «նեյնիմ-նեյնիմ» անելուց։ Մյուս կողմից տեսանելի է, որ պաշտոնական Մոսկվան բազմաշերտ արձագանքներ է տալիս։ ՌԴ նախագահի աշխատակազմը՝ ամենահավասարակշռված եւ դիվանագիտական։ ՌԴ կառավարությունը՝ հետեւանքների մասով ամենակոնկրետ եւ բաց։ ՌԴ ԱԳՆ-ն ՝ անհաջող կերպով շրջանառելով կամ կրկնելով ադրբեջանական նառատիվները։ 

Իսկ խորհրդարանական եւ քարոզչական մակարդակներում՝ ամենամտահոգ եւ ագրեսիվ։ Հայ-ռուսական հարաբերություններում խորացող ճգնաժամը գնալով անկառավարելի է դարձնում տեղեկատվական-քաղաքական խոսույթը, ինչը հղի է անդառնալի հետեւանքներով թե երկկողմ հարաբերությունների, թե Հայաստանի անվտանգության համար։ Կարճ ասած՝ Մոսկվան չի պատրաստվում սուբսիդավորել Փաշինյանի եվրոպական ֆանտազիաները։ 

Հարց չորրորդ։ Ադրբեջանը շարունակում է ստանալ Փաշինյանից այն, ինչ ուզում է։ 
Սրա դեմը ո՞նց առնել։ 

Պատասխան։ Ձեր հարցի մեջ ծանր հոգոց զգացի։ Նույն անկեղծ հոգոցով պատասխանեմ՝ իշխանափոխությամբ (այս պատասխանից հետո կռահում եմ նոր հարցեր եւ հոգոցներ)։ Ակնհայտ է, որ դրսից ուղղակի սատարողներ չունենք։ Ժամանակակից համաշխարհային քաղաքականության բնութագիր դարձող ներկայիս ռեյդերային գրոհների մեջ մենք հոժարակամ պատրաստ ենք լինել մանրադրամ, գեոպոլիտիկ ավար։ Սփյուռքի ներուժը արտաքին լոբիստական աշխատանքներում եւ ընկճված է, եւ անբավարար, եւ մաշված։ Հայաստանի քաղաքացիները ոչ մեկի հետ իրենց հույսերը կապելու շանս, շռայլություն կամ տարբերակ չունեն։ 

Հին ու դառը ճշմարտություն է . спасение утопающих- дело рук самих утопающих. Նիկոլը փորձում է արձանագրել մի, իրականում աննախադեպ, երեւույթ՝ հայերին դարձնել աշխարհի ամենալվացած ուղեղով ժողովուրդ։ Հայերին դարձնել աշխարհի ամենաապաճած ինքնասիրությամբ ժողովուրդ։ Հայերին դարձնել աշխարհի ամենաանպատիվ կեցվածքով ժողովուրդ։ Ու սա ոչ թե զգացմունքային դառնությունից եմ ասում, այլ կարդալով եվրոպական, ռուսական, ամերիկյան վերլուծաբանների հոդվածները եւ զեկույցները։ 

Նիկոլը Ալիեւից ավելի շատ է վախենում, քան սեփական ժողովրդից։ Այո, Փաշինյանի պահվածքը անբարոյական է։ Իսկ մե՞րը։ 

Հարց հինգերորդ։ Ի՞նչ կասեք այն մարդկանց, որոնք մինչեւ հիմա «մերժում են Սերժ Սարգսյանին» եւ կրկնում են, որ «սաղ Սերժնա մեղավոր»։ 

Պատասխան։ Վերջերս մի առիթիվ այդ հարցին անդրադարձել եմ, ուստի թույլ տվեք կրկնել։ Որպես բժիշկ կարող եմ փաստել, որ «Սերժին մերժելու» վարակը ընթանում է երկու հիմնական սցենարով։ Մեծ մասի մոտ՝ ջրծաղիկի տարբերակով. մի անգամ հիվանդացել են, իմունիտետ են ձեռք բերել և ողջ կյանքի ընթացքում այլևս նույն վիրուսից չեն կպնում։ 

Իսկ ոմանց մոտ էլ «Սերժին մերժելը» վերածվել է խրոնիկ հերպեսի, որը պարբերաբար սրվում է և տհաճ ցանավորմամբ նախշում դեմքերը մրսելուց, սթրեսից կամ անկանոն կյանքից։ Սերժ Սարգսյանը անձամբ եւ հրապարակավ ընդունել է իր/մեր սխալները եւ բացթողումները (օրինակ, ուշադիր վերընթերցեք կամ դիտեք ՀՀԿ ղեկավարի ծրագրային ելույթը Հանրապետականի վերջին համագումարին)։ 

Հերթը իրեն հանիրավի ու միամտաբար մեղադրողներինն է եւ հիվանդագին մերժողներինը։ Դեռ ուշ չէ։