Գազ չի լինելու․ հասցեներ Հայ գրոսմայստերները նվաճեցին աշխարհի գավաթի ուղեգրեր Բաքվից հայտարարել են, թե կարող ենք դիտել՝ ինչպես է ՀՀ-ն կատարում Ադրբեջանի բոլոր պայմանները Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 15 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Անվանի փիլիսոփա, բարեհիշատակ Կարեն Սվասյանը հայրենիք է «վերադառնում» իր գրադարանով Ավելի քան 3600 բեռնատար սպասում է վրաց-ռուսական սահմանով անցնելուն Ֆրանսիան Ուկրաինային 2 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կհատկացնի 51-ամյա տղամարդը ցած է նետվել շենքից ՔՊ-ն անվտանգության քողի տակ օգտագործում է անվտանգության աշխատակիցներին իր շահերի պաշտպանության համար Լուծումը մոտակա հոգեբուժարանում սանիտարների հետ բանավիճելն է. Երկրորդ նախագահի գրասենյակի արձագանքը Ադրբեջանը Հայաստանին կոչ է արել արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը Շարունակվում են Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարերը Մխիթարյանը խոսել է իր ապագայի մասին Իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկեն լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտի դեպքը․ ՄԻՊ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի փաստաթղթի վերջնականացումը մեծ առաջընթաց է․ ԱԳ փոխնախարար Փարիզում մեկնարկել է Մակրոն-Զելենսկի հանդիպումը «Հիստերիկան վկա` Նիկոլը հասկացել է՝ ՄԽ պլանի հրապարակումը կփռի իր լեշը». Լևոն Զուրաբյան Բախվել են 2 «Mercedes»-ները, որոնք այնուհետև բախվել են կայանված ևս 2 «Mercedes»-ների և «ՎԱԶ 2107»-ի Միասնական ժամերգություն կկատարվի Արուճի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Քաջ Նազարը «Տերմինատոր» է խաղում, իսկ դրսում քսմսվում, փաթաթվում է Էրդողանի ոտքերին․ Աբրահամյան Ստորագրվել է ՀՀ-Թուրքմենստան տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստի արձանագրությունը Սյունիքի մարզում ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա Հայաստանի ԱԺ պատգամավորները Ստրասբուրգում կմասնակցեն ԵԽԽՎ տարեկան նստաշրջանի աշխատանքներին ՀՀ կառավարությունը արցախցիների լայն արտագաղթի հրահրելու ծրագիր է անում, մասնակցե՛ք հանրահավաքին Հարավային Կորեայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվն աճում էԻտալիան պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ հայտարարություն Ադրբեջանի Մինգեչաուրի ջրամբարի տարածքում երկրաշարժ է գրանցվել Հայաստանի ժուռնալիստների միությունը հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին ԵԱՏՄ երկրների արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 2,2%-ով Քաղաքացին ընկել էր «Սաֆոյի բինա» տարածքում, նրան վնասվածքներով դուրս են բերել Փաշինյանի հիստերիային կարձագանքեմ Սերժ Սարգսյանի խոսքով՝ «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ». Մամիջանյան ՊՊԾ ծառայողների կողմից ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ բիրտ ուժ կիրառելը անընդունելի և խայտառակ միջադեպ է Ես երբեք չեմ մասնակցել որևէ քարոզարշավի. Արթուր Ալեքսանյանը հայտարարություն է տարածել Սևծովյան համաձայնագիրը Պուտինի հաղթանակն է. The TimesՓաշինյանն ընկավ կատաղության նոպայի մեջ ու սպառնաց «երեք նախագահներին պատերով տալ» (տեսանյութ) Մհեր Գրիգորյանն ընդունել է Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին Եկեք գնանք դատախազություն, եթե տեղը չգիտեք, ես կտանեմ․ Վարդանյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) Մոսկվան և Վաշինգտոնը քննարկում են «Հյուսիսային հոսքի» հարցը. ԼավրովԱնշուշտ, Նիկոլը Էրդողանի առաջ կզել է, բայց ոչ վեցնոցի մակարդակի, ինչպես Ալիևի պարագայում է. Հակոբյան ԵԽ պատգամավորները ողջունել են ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունումը Գյումրեցիներ, մտածե՛ք, արժի, որ նման անՆամուս ու անԹասիբ կերպարը դառնա ձեզ ղեկավար. Ջուլֆալակյան ՆԳՆ-ն տեղեկացնում է Շվեդիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությունը Ինչո՞ւ թոշակները չեն բարձրացնում․ Փաշինյանը պարզաբանում է (տեսանյութ) Երևանում բախվել են «Honda Elysion»-ը և «Honda CR-V»-ն․ կա տուժած ՀԾԿՀ-ն տուգանել է «ՀՀ էլեկտրական ցանցեր» և «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ներին Մարտի 27-ին լույս չի լինիՎերջին օրերին ադրբեջանական ապատեղեկատվությունների ֆոնին կարևոր է Վաշինգտոնից արձանագրումը՝ էսկալացիայի ցանկացած ձև անընդունելի է. Հակոբ Բադալյան«Հաղարծին էքստրիմ» զիփլայնը շահագործվել է առանց փորձաքննությունների․ ՀԵՏՔԽոհանոցն ապահովված չի եղել ձեռքերի լվացման համար անհրաժեշտ լվացարանով, տաք և սառը ջրով. Գուգարքի «Երազիկ» մանկապարտեզի խոհանոցը ժամանակավորապես չի գործի
Հասարակություն

Տնօրենը չի պահպանում աշխատանքային էթիկայի կանոնները, կան գերարտոնված աշխատակիցներ. Մ.Հովհաննիսյանի նամակը՝ Ավինյանին

Ավանի մ /մանկապարտեզներ ՀՈԱԿ Հ 57մ /մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանը նամակ է ուղարկել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որը հրապարակել է  նաև լրատվամիջոցների համար:

 Նամակում մասնավորապես ասվում է.

«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Ավանի մ /մանկապարտեզներ ՀՈԱԿ Հ 57մ /մանկապարտեզի ղեկավար Մարգարիտա Հովհաննիսյանից,

Պատճենը Երևան համայնքի քաղաքապետարանի Հանրակրթության վարչությանը  

Հարգելի պարոն Ավինյան,

Ես Մարգարիտա Հովհաննիսյանս, շուրջ տասնչորս տարի է ինչ ղեկավարում եմ Ավանի մ /մանկապարտեզներ ՀՈԱԿ Հ 57մ /մանկապարտեզը, և նման անհեթեթ իրավիճակում երբևիցե չէի հայտնվել։

 Շուրջ երեք ամիս է, ինչ Ավանի մ /մանկապարտեզներ ՀՈԱԿ ֊ը ունի(հոկտեմբերից֊դեկտեմբեր) ժամանակավոր պաշտոնակատար, իսկ դեկտեմբերի« 20»ից տնօրեն Արփինե Հակոբյանը։ Երեք ամիս շարունակ Ավանի մ /մանկապարտեզներ ՀՈԱԿ Հ 57 մ / մանկապարտեզի աշխատանքային պրոցեսը պարբերաբար խաթարվում է, քանի որ մանկապարտեզի աշխատակիցները, մասնավորապես երկուսը՝ Վարդուհի Հարությունյանը և Հայկանուշ Թորոսյանը, տնօրենի կողմից գերարտոնված աշխատակիցներ են. աշխատանքային օրերին անընդհատ ինտենսիվ հեռախոսային կապի մեջ են տնօրենի հետ` տեղեկացնելու մանկապարտեզի  աշխատակիցներից յուրաքանչյուրի  տեղաշարժի մասին,  այս միջնորդավորված անհարկի «վերահսկողությունը» տհաճ իրադրության մեջ է դրել ողջ կոլեկտիվին, նրանք տեղյակ են ու սա ոչ միայն դիսկոմֆորտ է ստեղծել, ու կաշկանդվածություն,  այլեւ ավելորդ լարվածությունից խաթարվում է բնականոն աշխատանքը ։ 

Իսկ արտոնյալ կարգավիճակն ու չենթարկվելու   «ՄԱՆԴԱՏԸ»   ստացել են այս երկու կանայք Ավան վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Ջուլիետա Ազարյանից։

Նա էր իր պաշտոնավարման օրոք հրավիրել ժողով ու  մանկավարժական կոլեկտիվին ներկայությամբ  հայտարարել  սույն տիկնանց անունները ու հայտնել, որ այս երկու աշխատակիցները իր կողմից ստանում են «ՄԱՆԴԱՏ», ինձ որպես մանկապարտեզի ղեկավարի չենթարկվելու և ՀՈԱԿԻ տնօրենի հետ ուղիղ կապի մեջ լինելու համար ։

 Եվ սա տնօրենի գործունեության անհեթեթության վերջը չէ։ 

Մանկապարտեզի կրտսեր 1 խմբում աշխատում է, տնօրենի իսկ նշանակմամբ կես դրույքով մանկավարժական աշխատող, ինչի հետևանքով կեսօրից հետո չի պահպանվում «Նախադպրոցական կրթության մասին» օրենքի հոդված 3,մաս 1,կետ 23-ը, մասնավորապես, երեխաների զարգացումն ու խնամքը գրեթե չի իրականացվում, այնինչ, կրտսեր 1 խմբի տարիքային և զարգացման առանձնահատկությունները հաշվի առնելով, երեխաները ավելի առավել խնամքի կարիք ունեն, և օրենքով սահմանված կարգով կրտսեր 1 խմբում պետք է աշխատեն երկու մանկավարժական աշխատողներ և  երկու օգնականներ։

Իսկ ես, որպես մասնաճյուղի ղեկավար, չունեմ իրավասություն  և լիազորություն աշխատակիցների նշանակումներ կատարելու,հետևաբար, փորձում եմ ներքին ռեսուրսներով շտկել իրավիճակը, սակայն դա արդյունավետ չէ և ամենակարևորը անվտանգ չէ հաշվի առնելով, որ երկուսից երեք տարեկան երեխաները հիմնականում չեն կարողանում հստակ ձևակերպել իրենց կարիքները և մտքերը, դժվար են ընտելանում նոր մարդկանց։ Ի դեպ միակ դաստիարակի օգնականը, ով աշխատում է խմբում, գտնվում է երկարատև անաշխատունակության արձակուրդում, ինչի մասին տնօրենը տեղեկացվել է իմ կողմից և՛ գրավոր, և՛ բանավոր, և մինչ օրս չի նշանակվել փոխարինող։

Միայն ծնողական համայնքի բողոքից հետո Արփինե Հակոբյանի կողմից նշանակվել է աշխատակից (ինչի մասին պատշաճ իրազեկում չեմ ստացել և մինչ օրս էլ տեղեկացված չեմ, թե ինչ հիմունքներով է նշանակվել, կամ մի գուցե չի էլ նշանակվել, չգիտեմ), սակայն աշխատակիցը լրացուցիչ կրթության ծառայության մասնագետն է և չունի ո՛չ համապատասխան կրթություն, ո՛չ որակավորում, և ո՛չ էլ աշխատանքային փորձ, և ստացվում է, որ մյուս խմբի սաները, ովքեր, ի դեպ վճարովի հիմունքներով,զրկվելու են լրացուցիչ կրթության ծառայությունից, որովհետև մասնագետը զբաղված է լինելու ոչ մասնագիտական գործունեությամբ. փոխարինելու է կրտսեր 1 խմբում ։

Այս ամենը, բնականաբար, առաջացնում է կրտսեր 1 խմբի ծնողական համայնքի զայրույթը։

Շուրջ երկու ամիս էր, ինչ մանկապարտեզում առկա էր ջեռուցման հետ խնդիր, ինչի մասին տեղեկացրել եմ և՛ գրավոր, և՛ բանավոր, սակայն լուծում տրվեց միայն այն ժամանակ, երբ ծնողը զայրույթ - բողոք ներկայացրեց ՀՈԱԿ ։ 

Հոկտեմբեր ամսին ունեցել եմ գրավոր դիմում բողոք Միջին բ խմբի ծնողական համայնքի կողմից, որ մանկապարտեզում, որպես հոգեբան նշանակված մասնագետը, բռնություն է իրականացրել խմբի որոշ երեխաների նկատմամբ, ինչից հետո գրավոր տեղեկացրել եմ այն ժամանակ դեռ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Հակոբյանին:

Գրավոր տեղեկացրել եմ նաև, որ Միջին ա խմբում ականատես եմ եղել սանհանգույցում, առանց մեծահասակ հսկողության , ոտաբոբիկ, կիսամերկ վազվզող սաների, ինչպես նաև «ընտրյալ» աշխատակցի կողմից ամբողջ աշխատանքային օրոշվա ընթացքում առանց հարգելի պատճառի և առանց ինձ բացակայության  մասին տեղեկացնելու, բացակայող մանկավարժական աշխատակցի մասին, ով ի դեպ վերոհիշյալ

Վարդուհի Հարությունյանն է, սակայն մինչ օրս տնօրենի կողմից չկա և ոչ մի վարչական պատասխանատվության ենթարկելու վարույթում։ Ի դեպ, երբ բացակայող աշխատակցին նշանակել եմ բացակա, ստացել եմ տիկին Հակոբյանից սպառնացող տոնայնությամբ հեռախոսազանգ, որտեղ ասվում էր. 

- Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես։ 

Վերոգրյալ տնօրենի կողմից չեն պահպանվում աշխատանքային էթիկայի կանոնները, նա չի տիրապետում աշխատանքային օրենսգրքով սահմանված իրեն վերապահված աշխատանքային կանոններին, մասնավորապես, վերջին իրադարձություններից է «թաքուն նշանակված մեթոդիստը», ով, ի դեպ, վերոհիշյալ «արտոնյալ» մանկավարժական աշխատողներից մեկն է Հայկանուշ Թորոյանը, ով ունի երկու տարվա նախադպրոցական հաստատությունում աշխատելու մանկավարժական ստաժ։ Այս նշանակման մասին տնօրենի կողմից չեմ տեղեկացվել ես որպես մասնաճյուղի ղեկավար, և ո՛չ էլ մանկավարժական կոլեկտիվին է ներկայացվել։

Պարբերաբար ստանում եմ տիկին Հակոբյանի կողմից բարձր տոնայնությամբ հնչող սպառնալիքներ. «դու՛ շատ փոքր մարդ ես, քեզ աշխատանքից կհեռացնե՛մ, գնա՛ պատվով ճանապարհենք» տրամաբանության մեջ հեռախոսազանգեր։ Տիկին Հակոբյանի կողմից նմանատիպ  ոչ պատշաճ գործողությունները բազմազան են։

Հարգելի պարոն Ավինյանին, այս հարցերով դիմել եմ վարչական շրջանի ղեկավարի տեղակալին, սակայն բավարար պատասխան չեմ ստացել։

Նման քաոսային իրավիճակում, երբ տնօրենի կողմից պարբերաբար ոտնահարում են իմ և «չընտրյալ» աշխատակիցների, հաստատություն հաճախող սաների և նրանց ծնողների իրավունքները և ազատությունները, աշխատելը անհնար է դառնում։

Մեր աշխատանքը պետք է ուղղված լինի ի բարօրություն երեխաների, այլ ոչ նորաթուխ տնօրենի ինքնահաստատմանը։

 Խնդրում եմ համապատասխան լուծումներ տալ վերոհիշյալ խնդիրներին։

Հարգանքներով`Մարգարիտա Հովհաննիսյան

18.01.2025թ.»,- ասվում է քաղաքապետին ուղղված նամակում: