Դատվում է Հայաստանի Հանրապետությունը

Լրագրող Դավիթ Ֆիդանյանը գրում է․
Բաքվում մեկնարկած շինծու դատավարության կադրերից անգամ երևում է, որ մեր Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչները հյուծված են։ Սարսափելի է պատկերացնել անգամ, թե ինչերի միջով են անցնում նրանք։ Սա բոլորիս ամոթն ու խարանն է, որովհետև Բաքվում դատում են ոչ միայն իրենց, այլ Բաքուն սրանով դատում է Հայաստանի Հանրապետությանը։ Բաքուն սրանով դատում է յուրաքանչյուրիս։
Եվ այս ազգային աղետը կատարվում է Հայաստանում ադրբեջանական ֆիլիալ հանդիսացող, բացահայտ հանցավոր վարչախմբի միտումնավոր թողտվության ներքո։ Իրականում չեմ էլ ուզում շատ խոսել վիժվածքների իշխանության մեղավորությունից, որովհետև դրա մասին բազմիցս է ասվել։
Հարցը մեկն է, մենք որպես հայություն, որպես ազգ արդյո՞ք կունենանք արժանապատվություն, որպեսզի ոազատվենք դավաճաններից և ունենանք, այնպիսի իշխանությունը, որի միջոցով կուղղենք մեր ողնաշարը, որի գործունեության շնորհիվ հնարավոր կլինի վերականգնել մեր պետության դիրքերը և Բաքվի դժոխքից ազատել մեր հայերին։