Ադրբեջանում հայտնաբերվել է կապիկի վիրուսով վարակվելու դեպք

Ադրբեջանում հայտնաբերվել է կապիկի վիրուսով վարակվելու դեպք։ Այս մասին ասվում է Առողջապահության նախարարության հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ Ադրբեջանի 22-ամյա քաղաքացին հունվարի 2-ից 11-ը արտասահմանյան զբոսաշրջության մեջ է եղել։ Վերադարձից մի քանի օր անց նա գնացել է Բաքվի կլինիկա՝ գանգատվելով թուլությունից, ջերմությունից, սեռական օրգանների բշտիկային ցանից և մկանային ցավից։
PCR թեստը հաստատել է կապիկի ծաղիկի վիրուսի առկայությունը։