Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը Բաքվում է

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը այցով գտնվում է Ադրբեջանում:
Այս մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Հաքան Ֆիդանի այցի ընթացքում նախատեսվում են մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ, որոնց ընթացքում կքննարկվի Ադրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը քաղաքական, ռազմական, տնտեսական, առևտրի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում։
Նշվում է, որ այս պահին Ֆիդանին արդեն ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: