Սիրիական գաղտնի ծառայությունները արգելափակել են Հեզբոլլահին զենքի մատակարարումը

Սիրիայի անվտանգության ուժերը դադարեցրել են զենքի մատակարարումը Հեզբոլլահին։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սիրիայի հանրային անվտանգության վարչությունը հայտնում է, որ Տարտուսի անօրինական սահմանային անցակետով Լիբանան զենք ներկրելու փորձը խափանվել է։
Անվտանգության ուժերը առգրավել են մեծ քանակությամբ զենք, այդ թվում՝ իրանական արտադրության Shahed-101 կամիկաձե անօդաչու սարքեր։