TikTok-ը կարող է փակվել ԱՄՆ-ում հունվարի 19-ից

TikTok-ի ներկայացուցիչները զգուշացրել են օգտատերերին հունվարի 19-ից ԱՄՆ-ում հավելվածը դադարեցնելու հնարավորության մասին՝ հեռացող նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից սահմանված սահմանափակումների պատճառով։
Այս մասին նրանք հայտնել են իրենց սոցիալական ցանցի էջում:
«Քանի դեռ Բայդենի վարչակազմն անհապաղ հստակ հայտարարություն չի տարածել, որը կբավարարի հիմնական ծառայություններ մատուցողներին, TikTok-ը ստիպված կլինի փակվել հունվարի 19-ին», - ընդգծել են ծառայության ներկայացուցիչները։
Օպերատորներն ավելացրել են, որ Սպիտակ տանը երաշխիքներն անհրաժեշտ են ծառայություններ մատուցողներին: