Սուդանի բանակը շարունակում է հարվածել արագ արձագանքման ուժերին

Սուդանի բանակի անօդաչուներով հարված է հասցրել Վադ Մեդանից արևմուտք գտնվող Արագ արձագանքման ուժերին:
Այս մասին գրում է BBC-ն: Հարվածների հետևանքով զոհերի, ավերածությունների կամ վիիրավորների մասին հստակ տեղեկություններ դեռևս չկան:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Սուդանի բանակն ազատագրել է Վադ Մեդան քաղաքը:
2023 թվականի վերջից քաղաքը վերահսկվում է արագ արձագանքման ուժերի կողմից՝ Մոհամմեդ Համդան Դագալոյի հրամանատարությամբ։