Նեթանյահուն համաձայնել է ավարտել պատերազմը Գազայում

Իսրայելի կառավարությունը մի քանի ժամ տևած հանդիպման ժամանակ հավանություն է տվել Գազայի հատվածում հրադադարի և գերիների փոխանակման համաձայնագրին։
Համաձայնագրի նախագիծը հաստատվել է Նախարարների խորհրդի նիստում, հաղորդում է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
Բանտարկյալների ազատ արձակման ժամանակացույցը ուժի մեջ կմտնի կիրակի՝ հունվարի 19-ին, ասվում է հաղորդագրության մեջ։
Կառավարության նիստը կայացել է անվտանգության հարցերի նախարարների կաբինետի կողմից համաձայնագրի հաստատումից հետո։
Ավելի վաղ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը պաշտպանել էր Գազայի համաձայնագրի հաստատման ռազմաքաղաքական կաբինետի որոշումը և կոչ էր արել կառավարությանը հաստատել այն։