ԵՄ-ն կշարունակի զինել Ուկրաինային հավանական հրադադարի ժամանակՎրաերթ՝ Արարատում․ 4-ամյա երեխան տեղափnխվել է հիվանդանnց Որոշեցինք չվտանգել առողջությունս․ Նեյմար Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ռուբենը մեր ժամանակների լավագույն մտածողներից է Թրամփը հրամայել է ԱՄՆ զինվորականներին ռազմական գործողություններ սկսել Եմենում հութիների դեմ Քահանա հայրերը այցելել են Ղազարավանի Կանանց մենաստան ՀՀ իշխանությունը նույնիսկ իր ծառայողական մեքենայի փրկության համար պատրաստ է ուրանալ հայրենիքը. Աբրահամյան Կրակոցներ են հնչել Սարի թաղում․ զոհ ու վիրավոր կա Ալիևը նախազգուշացրել է՝ եթե ՀՀ-ն չկատարի պայմանները, Ադրբեջանը դուրս կգա խաղաղության պայմանագրից Հայաստանը կմասնակցի MITT-2025 միջազգային ցուցահանդեսին Ալիևը կոչ է արել Փաշինյանին ձերբակալել Հայաստանի նախկին նախագահներին Բերիո Հայոց թեմի առաջնորդը ընդունել է եկեղեցու հոգևոր եղբայրակցության նորակազմ վարչությանը Ծակքար գյուղում գազատար խողովակ է պայթել, և արտահոսող գազը բռնկվել է Պատերազմը ծանր ազդեցություն ունեցավ Լեռնային Ղարաբաղի երեխաների համար․ հայ երեխաների ելույթը՝ Ժնևում «Քյոխը» ներկա է եղել «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավին Եթե ընտրել եք միջակության և խեղճության ճանապարհը, ոչ ոք ձեզ չի փրկելու դրանից. Հովհաննես Ավետիսյան Փաշինյանն ու Աննա Հակոբյանը բանախոսում են «Կրթվելը նորաձև է» արշավի ժամանակ Թրամփը կգտնի բոլոր ահաբեկիչներին, որոնք կսպառնան ԱՄՆ-ին․ Ուոլց Անցկացվելիք ավագանու արտահերթ ընտրությունների համար կազմավորված 98 ՏԸՀ-երում նիստերը գումարվել են Ապօրինի պահվող հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն․ Տորոնտոյի հայ երիտասարդների ակցիան Ուրուգվայից ողջունել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը ՌԴ, Բելառուսի, Տաջիկստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Մոսկվայում 90 տարվա ընթացքում ձմռան միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․7°C-ով Հզոր պայթյուն է որոտացել Սիրիայի Լաթաքիա քաղաքում, զոհեր ու վիրավորներ կան Պատմության մեջ առաջին անգամ լուսանկարվել է արեգակի խավարում՝ դիտված լուսնի մակերևույթից Բաքվից «դատապարտել են» ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ ԵԽ բանաձևը Երևանի բուսաբանական այգում կաղնիներ են հատվել Երևանի ավագ դպրոցի բակում աշակերտների վիճաբանությունը կանխել է տնօրենը. հայտնաբերվել են դանակներ Իրանական նավթի արտահանումն անհնար է կանգնեցնել՝ չնայած պատժամիջոցներին «Սրբազան պայքարի» օրերին անհնազանդության ակցիայի համար կալանավորված 19-ամյա պատանին արդարացվել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անհնար են առանց փոխադարձ զիջումների․ ԱՄՆ պետքարտուղար Նարեկ Մկրտչյանը հարցազրույց է տվել ամերիկյան հեղինակավոր NewsMax TV հեռուստաընկերությանը ՀՀ ԶՈւ համակարգում 2024-ին արձանագրվել է 2 հազար 93 դեպք. Դատախազությունը մանրամասնում է 2024-ի քննվող գործերով պահանջվում է բռնագանձել ապօրինի ծագում ունեցող 346 անշարժ գույք Մեր ժողովրդի պատիվը վերականգնվելու է, մեր մեջքն ուղղվելու է, հերոսական ժամանակներ են գալու (տեսանյութ) Կեղտաջրերը ողողել են բնակելի շենքի բակը․ահազանգում են Միքայելյան փողոցի բնակիչները Մարտի 17-ին՝ ժամը 10:00-ից, տարբեր հասցեներում հոսանքազրկումներ կլինենԳերագույն հոգևոր խորհրդի ժողովում անդրադարձ է կատարվել Ադրբեջանում իրականացվող շինծու դատավորություններինՀայ Առաքելական Սուրբ եկեղեցու քահանան հաղթեց եհովայի վկաների կրոնական կազմակերպությանը. ԶոհրաբյանԵվրոպան կանգնած է քաղաքակրթական ինքնասպանության առաջ. ՎենսՆազելի Բաղդասարյանի հայրական տունը զավթել է ամբողջ մայթը. ՏԵՍԱՆՅՈւԹԻսրայելը Համասից պահանջում է ազատ արձակել 11 պատանդներիԹուրքիայի քաղաքացուն 3 օր պահել են ՁՊՎ-ում․ հյուրանոցի համահիմնադիրը մանրամասներ է հայտնել
Հրազենային վնասվածքով «Աշտարակ» ԲԿ է տեղափոխվել 13-ամյա տղա
Լրագրողուհու միկրոֆոնը պատահաբար կպել է Թրամփի դեմքին. ՏԵՍԱՆՅՈւԹՉնայած բարձր տոկոսադրույքներին, անհաշվետվողական իշխանությունները փորձում են պարտատոմսերի միջոցով պետական պարտքը ավելացնել. Սուրեն ՊարսյանՏարադրամի փոխարժեքները մարտի 15-ինԾնվել է պատերազմում անմահացած Նարեկ Գինոսյանի եղբայրը (տեսանյութ)Երևանի բուսաբանական այգում հատվել է մոտ 30 հատ կենսունակ կաղնու ծառ. ահազանգ (լուսանկարներ)
Քաղաքականություն

Անուշադրության մատնեք բոլոր մեկնաբանությունները, որոնք լցված են Բաքվում դատվող պատանդների հանդեպ զազրախոսությամբ և թույնով․ Հ․Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը առաջարկում է լիակատար անուշադրության մատնել բոլոր այն ֆեյք կամ իրական մեկնաբանությունները, որոնք լցված են Բաքվում դատվող մեր հայրենակից պատանդների հանդեպ զազրախոսությամբ եւ նույնիսկ թույնով:

«Իհարկե, դժվար է, բայց եկեք անենք այդ դժվարը: Որովհետեւ արձագանքելը հեշտ է: Մինչդեռ արձագանքը խնդրի նենգափոխման հաշվարկված միջոցն է:

Իսկ ո՞րն է խնդիրը: Այստեղ գուցե մի փոքր չափազանցություն թվա խոսքս, բայց ըստ իս, Բաքվում մեր հայրենակից պատանդների գտնվելն Ադրբեջանի համար Հայաստանի հանդեպ քաղաքական, հոգեբանական ճնշման, նեւ քաղաքական առեւտրի միջոց է, սակայն նրանց հանդեպ պրոցեսը Հայաստանի հանրության համար կարող է դառնա; «շոկային թերապիա»: «Շոկային թերապիա»՝ մարդկային ու հանրային բարոյականության եւ առաքինության վերելքի համար:

Մինչդեռ, երբ այն հանգում է ընդամենը ներհանրային «գզվռտոցի» հերթական մի ալիքի, այդ ալիքը մեծ հաշվով ծածկելու է ավելի խորքում հնարավոր սոցիալ-հոգեբանական եւ ինքնության արժեքային վերելքի, որոշակի «ռեինկարնացիոն» եւ «ռեկրեացիոն» ներհասարակական պրոցեսի հեռանկարը:

Վստահ եմ, որ զազրախոսության եւ թունախոսության ինչ որ մի հեռավոր «ակունքում» նաեւ այդ հաշվարկ-նպատակն է:

Հետեւաբար, պետք է գործադրել այն չարդարացնելու ջանք: Թույլ չտալ, որ պատանդների խնդրի հանդեպ հանրային վերաբերմունքը «սնուցվի» կամ «կառուցվի» հենց այդ հաշվարկի հանդեպ զայրույթի կամ վրդովմունքով: Որովհետեւ, այստեղ պետք է ոչ թե էմոցիոնալ աշխատանք եւ դիմակայություն զազրախոսների չեզոքացման ուղղությամբ, այլ հենց միանգամայն ռացիոնալ կոմունիկացիա հանրային այն շերտերի միջեւ, որոնք հստակ գիտակցում են պատանդների խնդրի վերանձնային, վերքաղաքական, վերկուսակցական բնույթն ու հրամայականները:

Միեւնույն է, զազրախոսությունն ու թունախոսությունը չունեն վերջ, չեն ունենալու:

Բայց, դրանք նաեւ չեն ունենա էֆեկտիվությունը, երբ գիտակից հանրությունը ունենա դրանք չնկատելու, անտեսելու, դրանցով ընդհանրապես չշեղվելու կամք:

Ի վերջո, ովքեր սպառում են դա, սպառում են ոչ թե չհասկանալով, ոչ թե չունենալով այլընտրանքային ինֆորմացիա, ոչ թե ունենալով բարոյախրատական ճառերի կարիք կամ լինելով այսպես ասած մեդիաանգրագետ, այլ որովհետեւ այդպիսին է նրանց բյուրեղացած սոցիալ-հոոգեբանությունը: Եվ կռիվ տալով դրա դեմ, հնարավոր է միայն ուժեղացնել, քարացնել այն, այլ ոչ թե փոխել:

Ըստ այդմ, դրա դեմ անիմաստ ու անհեռանկար կռվի փոխարեն, պետք է աշխատանք՝ հանրային բարոյականության եւ առաքինության սահմաններն ու նշաձողերը վերականգնելու, իսկ ընդհանրապես՝ կերտելու ուղղությամբ: Եվ այդ իմաստով է, որ Բաքվում մեր հայրենակիցների պատանդառության ծանր պատկերը կարող է լինել «շոկային թերապիա»:

Իսկ հանրային բնութագրերի վերը նշածս ասպեկտների վերափոխումը կարող է լինել այն կարեւոր գործոններից մեկը, որը կբարձրացնի նաեւ մեր հայրենակից պատանդների շուրջ իրավիճակի փոփոխության հեռանկարը»,-գրել է նա։: