Աննա Վարդապետյանը «Դատախազության պատմությունն» է ներկայացրել աշակերտներին Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը ներդրվում է փուլերով. ՊԵԿ «Ամուսնուս թոշակի անցնելուց հետո այսպես եմ պատկերացնում կյանքը»․ Աննա Հակոբյան Ադրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ալ լճերի Մեծ հարթակ-զրահը Շիրակի քրեական ոստիկանները թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքեր են բացահայտել (տեսանյութ) ՄԻՊ-ն անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված անձանց վերաբերելի տարատեսակ հարցերի Վարդենյաց լեռնանցքում, Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում և Աշոցքի տարածաշրջանում բուք է Որ ՀԿ-ներն են ընդգրկվել ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդում․ ցանկ Ստորագրությունս Արարատն էր, անձնագրայինում մերժեցին սոցքարտս տալ. ահազանգ՝ քաղաքացուց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը խիստ պատասխանեց ադրբեջանցի լրագրողի` Փաշինյանի հայտարարության մասին հարցին Մեր խմբում թույլ թիմեր չկան, բայց փորձելու ենք քաղել առավելագույնը. Արմեն Գյուլբուդաղյանց Քրեական ոստիկաններն օդանավակայանում ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին ԼՂ-ից հետո Բաքվի համար Ռուսաստանի կարիքը վերացել է. Զատուլինը՝ Ադրբեջանի որոշման մասին Փետրվարի 7-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, երեխայի և անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգի ու շահագործման դեպքեր են բացահայտվելՇատ հիվանդներ հրաժարվել են անվճար ստանալ այս ինսուլինը և ստիպված իրենք գնում են այլ ինսուլին. Անուշ ՊողոսյանՄակրոնը Սիրիայի նոր առաջնորդին հրավիրել է ՖրանսիաՌուբինյանը և Նիդերլանդների դեսպանը անդրադարձել են ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցինՀարկային փոփոխության հետևանքով փաստաբանական ծառայությունները թանկանալու են, անվճար իրավաբանական օգնության տրամադրումն էլ խնդիրներ է առաջացնելու․ ՀայտարարությունՄիջանցքի տրամաբանությամբ ցանկացած ճանապարհի դեմ ենք. Իրանի դեսպանԽոշոր ջերմատնային տնտեսությունների շահառուներին հնարավորություն կտրվի ձեռք բերել առավելագույնը 15 մլրդ դրամի սուբսիդավորվող վարկՄՊՀ նախագահը կմասնակցի ԵԱՏՄ երկրների մրցակցային մարմինների «5+1» ձևաչափով հանդիպմանըՀամայնքին պատճառված 13 մլն 953 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել էՍիրիայի նոր իշխանությունը սիրիական տարածքներ Ալեքսանդրեթի շրջանը և Գոլանի բարձունքներն այլևս չեն ներկայացնում որպես Սիրիայի մաս. ԳեղամյանՀոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է, կան դժվարանցանելի և փակ ճանապարհներԻնչո՞ւ չի միավորվում ընդդիմությունը. Նարեկ Մալյանի դիտարկումները` ի պատասխան Գառնիկ Դանիելյանի հարցազրույցների (տեսանյութ)Իրանն աջակցում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը, իսկ կասկածելի տեսանյութերի ստեղծումը չի կարող խաթարել 2 երկրների միջև ամուր հարաբերությունները. Իրանի դեսպանԻ պատասխան Վարդան Ղուկասյանի. Արիանա Հովսեփյան Պետություն ունենալու բանաձևից հեռանում ենք օր օրի, այսպես չի կարող շարունակվել. ԱԱԾ նախկին տնօրենՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ. Գլխավոր դատախազությունԱբսուրդ է, մետրոն ինչի՞ թանկացավ, վագոններ չեն ավելացրել (տեսանյութ)ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը․ ՈւղիղԱդրբեջանը պահանջել է, որպեսզի «Ռուսական տունը» դադարեցնի իր գործունեությունը ԲաքվումԼոռի Բերդի համայնքապետարանը 21,3 մլն դրամի պայմանագիր է կնքել համայնքապետի առաջին տեղակալի եղբոր ընկերության հետ «Հետք»Կպարզեցվի Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման գործընթացըԳայլերը՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում. թաքնված նկարահանումԻլոն Մասկը հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունը դադարեցնում է ամերիկյան Politico, The New York Times և Associated Press լրատվական գործակալությունների ֆինանսավորումը2012թ. Սերժ Սարգսյանի և Տարոն Մարգարյանի կողմից ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Չինաստանից ԱՆՎՃԱՐ Երևան են ներկրվել շուրջ 249 միավոր ավտոբուս. Նարեկ Թադևոսյան
Համացանցում տարածվել է Մերձավանի աղմկահարույց զինված միջադեպի տեսանյութը
Փրկարարներն «Opel»-ը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատվածԵՄ պատվիրակությունը Հայաստանում գրասենյակային տարածք է փնտրումՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում «աշխատում» են նման մարդիկ. խստորեն դատապարտում եմ այս ճղճիմ գործելաոճը. Գևորգ Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել Դուք Հայաստանում որտե՞ղ եք տեսել դիկտատուրա․ Գևորգ ՊապոյանՎերադառնալ փաստաբանական ծառայությունների հարկման մինչ 2025թ. հունվարի 1-ը գործող համակարգին. Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներՔանի՞ կալանավորված անձ 2025թ-ի հունվար ամսին չի ներկայացվել դատական նիստի. փաստաբանը՝ ՆԳՆ-ին«Թե բա «միքիչ էլ խորանանք, հապճեպ բաներ չանենք»»Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի «քրեական գործով» շինծու դատական ​​նիստըԱդրբեջանցի հաղորդավարն ու պատգամավորն էլ չեն կարողանում զսպել իրենց ծիծաղը ու հեգնանքը, երբ խոսում են Փաշինյանի այն հայտարարությունից, թե իբր գերբի վրա Արարատի նկարի պատճառով մեզ զենք չեն վաճառում. ադրբեջանագետԴատարանից վերադարձված կալանավորված անձն անդրավարտիքում թաքցրել էր կասկածելի փաթեթ. ՔԿԾ
Երևանը չի կարող դադարեցնել հայերի դեմ հանցագործությունների հետաքննությունը ՄՔԴ-ում․ Օկամպո
Մամուլ

Հայտարարագրման համակարգի խոշոր «կրախը». փաշինյանական նոր պատուհաս ՀՀ քաղաքացիների գլխին

«Փաստ» օրաթերթը գրում է.

« Եկամուտների հայտարարագրման գործընթացն արդեն իսկ տապալված է։ Սա ոչ միայն մասնագետների, այլև բազմաթիվ քաղաքացիների կարծիքն է: Նաև... փաստերի: Այս գործընթացը ներկայացվում է որպես ստվերի դեմ պայքարի ու հարկային համընդհանուր դաշտ ստեղծելու համատեքստում, որն իբր նպաստելու է պետբյուջե մուտքագրվող եկամուտների ավելացմանը։

Իհարկե, որոշ զարգացած երկրներում եկամուտների համընդհանուր հայտարարագրման պրակտիկան գործում է ու որոշակիորեն իրեն արդարացնում է, սակայն դա չի նշանակում, որ դրսում գործող համակարգը պետք է «քոփի-փեսթ» անել ու կուրորեն ներդնել Հայաստանում։ Իհարկե, շատ լավ կլիներ, որ հասնեինք այնպիսի զարգացման մակարդակի, որ համընդհանուր հայտարարագրման համակարգը Հայաստանում իսկապես դրական իմաստով եղանակ փոխեր, բայց բացարձակ անպատրաստ վիճակում, առավել ևս, որ նույն «պատճառաբանությունների» դաշտում ահռելի անելիքներ կան, ներդնել այսպիսի համակարգ, նշանակում է պարզապես ի սկզբանե ձախողել այն, ինչը և եղավ։ Նախ՝ համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը պահանջում է նոր տեխնիկական և վարչական ռեսուրսներ, ինչն ավելացնում է պետական ծախսերը։ Ու, ընդհանրապես, լուրջ խնդիր է ստեղծվում այն դեպքում, երբ համակարգը թերի է ու լրացուցիչ բյուրոկրատական քաշքշուկների պատճառ է դառնում, ինչի արդյունքում էլ ընդհանուր գործընթացը կիսատպռատ տեսք է ստանում։ Մյուս կողմից՝ խոշոր «մամոնտներին» թողած՝ «մրջյունների» հետևից են ընկել։ Փաստացի ստացվում է, որ մեծ ստվերային տնտեսությունների միլիոններից ուշադրությունը կենտրոնացվելու է մի կեպ ծայրը ծայրին հասցնող քաղաքացիների կամ թոշակառուների մի քանի հազար դրամների վրա։

Հիմա՝ ըստ հերթականության: ՀՀ պետական եկամուտների կոմիտեից անցած տարի մեր թերթի հարցմանն ուղարկված պատասխանում նշվում է, որ, նախնական գնահատմամբ, 2023 թվականի արդյունքներով պոտենցիալ հայտարարատու անձանց թվաքանակը գնահատվել է շուրջ 120 հազար մարդ, սակայն 2024 թ. հոկտեմբերի վերջի դրությամբ հայտարարագիր է ներկայացրել ընդամենը նշված քաղաքացիների մոտ կեսը՝ 57 930 անձ, ու իրավախախտումների վերաբերյալ կայացվել է թվով 3727 նախազգուշացման որոշում։ Հիշեցնենք, սա այն դեպքում, որ հայտարարագրման վերջնաժամկետը հուլիսի 22-ն էր (չնայած պետք է մայիսի 1-ը լիներ, բայց համակարգը պատրաստ չէր): Ու այդպես էլ պարզ չդարձավ, թե երբ նախատեսված անձանց մոտ կեսը հայտարարագիր չի ներկայացրել, ինչ է տեղի ունեցել, արդյոք տուգանե՞լ են այդ մարդկանց, թե՞ միայն նախազգուշացնելով են բավարարվել, այն էլ՝ մի փոքր մասին։ Ստացվում է, որ 120 հազար մարդու կողմից հայտարարագրերի ներկայացումը չեն կարողացել ապահովել, արդեն այս տարի անցում են կատարելու ևս 700 հազար քաղաքացու հայտարարագրմանը։ Լավ, ենթադրենք՝ այդ 700 (կամ՝ 800) հազար քաղաքացիներից 200 հազարը հայտարարագիր ներկայացրեց, մնացյալը չներկայացրեց, առավել ևս, որ արդեն իսկ շատերը սոցցանցերում հայտարարում են հայտարարագիր չներկայացնելու որոշման մասին։ Ի՞նչ են անելու այդ 500 կամ 600 հազար մարդկանց զգուշացնելուց զատ՝ տուգանելո՞ւ են, կախելո՞ւ են...

Ըստ այդմ, սարսափելի է նույնիսկ պատկերացնել, թե ինչ է լինելու 2026 թվականին, երբ հայտարարագիր լրացնելու պարտավորություն կունենան բոլորը՝ անկախ նրանից՝ աշխատող են, ուսանող, թոշակառու, հողի աշխատավոր, թե գործազուրկ: Վիճակն առավել մշուշոտ է դառնում, երբ ուսումնասիրում ես, թե ինչ լաբիրինթոսներով պետք է անցնի քաղաքացին՝ հայտարարագիր լրացնելու համար: Արդյո՞ք բոլորն են ունակ կամ ի վիճակի այդ ամենն անել, առավել ևս՝ տարեցները: Տեսեք՝ հաշվի առնելով, որ մեծ մասը չունի էլեկտրոնային կրիչ պարունակող նույնականացման քարտով էլեկտրոնային ստորագրություն, պետք է նույնականացման բջջային տարբերակն ընտրի: Դրա համար նախ պետք է ունենալ նույնականացման քարտ (ID Card), իսկ չունենալու դեպքում՝ ձեռք բերել այն ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակից։

Բայց քանի որ նույնականացման քարտերն այլևս չիպով չեն, ապա անհասկանալի է դառնում այս կետի պարտադիրությունը. ի վերջո, մարդն ունի անձնագիր, ունի ՀԾՀ, որն անփոփոխ է ողջ կյանքի ընթացքում, ուրեմն՝ ինչի՞ համար ենք ժամանակի կորստի ու հավելյալ 3000 դրամի ծախսի տակ դնում քաղաքացիներին:

Դրանից հետո անիմաստ ID քարտով և բջջային հեռախոսով պետք է մոտենալ բջջային կապի օպերատորի ցանկացած սպասարկման կենտրոն, որտեղ բջջային հեռախոսահամարի քարտը (SIM) կփոխարինվի նոր քարտով, իսկ օպերատորին փոխելու դեպքում՝ կտեղադրվի նոր քարտ։ Ապա բջջային կապի օպերատորի սպասարկող անձնակազմի օգնությամբ (դե, նաև ինքնուրույն) պետք է ակտիվացնել էլեկտրոնային նույնականացումը, դրանից հետո էլ էլեկտրոնային ստորագրության ծառայությունը։ Ի դեպ, վերջինս ևս վճարովի է՝ տարեկան 3000 դրամ, ինչը նորից հավել յալ ծախս է ենթադրում: Այնուհետև ՊԵԿի կայքով կամ բջջային հավելվածը ներբեռնելով՝ քաղաքացիները պետք է սկսեն լրացնել, որտեղ երկու տեսակի դաշտեր են լինելու՝ հարկվող և չհարկվող եկամուտներ։ Ընդհանրապես մեծ ժամանակ ու ջանք է պետք հասկանալու, համար, թե ինչպես է լրացվելու կամ ինչպես է ճիշտ լրացվելու։ Շատ ավելի անհեթեթ է պարտադրանքը՝ հայտարարագրել բանկային մուտքերը, որոնք ստացվել են, ասենք, ընտանիքի անդամներից, բարեկամներից կամ որպես տված անտոկոս պարտքի վերադարձ: Ճիշտ է՝ 2024-ի համար մեծ «լավություն են արել» ու դրանք դեռևս չհարկվող են, բայց այս տարի ստացված յուրաքանչյուր լումայի համար (ասենք՝ հոր կողմից որդուն փոխանցված) կարող են պարտադրել հարկ վճարել: Ընդ որում, չի սահմանվել նվազագույն գումարային շեմ:

Փաստացի, այս իշխանությունները երկիրը դարձրել են փորձադաշտ, բայց փաստն այն է, որ այսպիսի նախաձեռնությունները, որպես կանոն, իրենց «ոտքին են գցում», իսկ արդյունքում ցավում է ոչ թե իրենց «ոտքը», այլ մեր քաղաքացիների»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում