Դանիան առանց կռվի չի զիջի Գրենլանդիան ԱՄՆ-ին

Դանիայի զինված ուժերը ծրագրում են ընդլայնել ավիաբազան Կանգերլուսուաքում, որը գտնվում է Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկից 300 կմ հյուսիս:
Այս քայլն արվում է Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին:
«Չնայած Դանիայի պաշտոնական քաղաքականությունն է՝ խուսափել ռազմական հակամարտություններից՝ Արկտիկան ցածր լարվածության գոտի պահելով, ռազմական հրամանատարությունը խորհուրդ է տալիս ապագայում շատ ավելի ակտիվ հարձակողական ներկայություն ունենալ», - այս մասին ասվում է Դանիայի ռազմական հրամանատարության գաղտնի զեկույցում:
Զեկույցի համաձայն՝ ավիաբազան նախատեսվում է վերափոխել օպերատիվ ռազմակայանի, որը, ի թիվս այլ բաների, կծառայի որպես ուժի ցուցադրության վայր թշնամական ուժերի դեմ։
Նշվում է, որ բազա կառուցելու արժեքը կազմում է ավելի քան 1,1 միլիարդ կրոն (150 միլիոն դոլար):