ԱՄՆ պետդեպը դատապարտում է Գախարիայի նկատմամբ բռնությունը

ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը X-ում գրել է․
«Մենք խստորեն դատապարտում ենք Վրաստանի խաղաղ քաղաքացիների, ցուցարարների, լրագրողների և ընդդիմության ներկայացուցիչների, այդ թվում՝ Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի նկատմամբ բռնությունը։ Սա «Վրացական երազանքի» ռեպրեսիվ մարտավարության հերթական օրինակն է, որը երկիրը կտանի դեպի մեկուսացում»։