Ֆրանսիան գաղտնի զորավարժություններ է անցկացրել Ուկրաինա զորքեր մտցնելու վերաբերյալ

Ֆրանսիան գաղտնի զորավարժություններ է անցկացրել՝ նախապատրաստվելու Ուկրաինա իր զորքերի հնարավոր տեղակայմանը։
Այս մասին հայտնել է Intelligence Online-ը։
«Perseus» զորավարժությունը տևել է 10 օր՝ Ֆրանսիայի ուսումնամարզական հավաքակայանում և ներգրավված են եղել հատուկ գործողությունների ուժերի մոտ 3200 զինծառայող:
Զորավարժությունների ընթացքում նրանք վարժվել են Բելառուսի տարածքից ռուսական զորքերի պոտենցիալ հարձակումը հետ մղելու թեմայով։
Intelligence Online-ի հաղորդմամբ՝ զորավարժությունների հիմնական նպատակներն էին անօդաչու թռչող սարքերի և էլեկտրոնային պատերազմի համակարգերի կիրառումը: