Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետերը

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը ՆԱՏՕ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Մեթին Գուրաքին։
Այս մասին հայտնել են Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարություններից:
Նրանց հանդիպման և քննարկվող թեմաների մասին ոչինչ չի նշվել։