ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում, ինչ իրավիճակ է ճանապարհներին «Հայաստանի ոչ օլիմպիական մարզաձևերի» միությունը սկսում է ծավալուն ծրագիրՄտահոգություններ կան․ Մարդու իրավունքների պաշտպանը մեկնել է Սյունիք Դատարանը կալանավորել է Երևանում խուլիգանություն կատարած ՌԴ և Լիտվայի քաղաքացիներին Աննա Վարդապետյանը «Դատախազության պատմությունն» է ներկայացրել աշակերտներին Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը ներդրվում է փուլերով. ՊԵԿ «Ամուսնուս թոշակի անցնելուց հետո այսպես եմ պատկերացնում կյանքը»․ Աննա Հակոբյան Ադրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ալ լճերի Մեծ հարթակ-զրահը Շիրակի քրեական ոստիկանները թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքեր են բացահայտել (տեսանյութ) ՄԻՊ-ն անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված անձանց վերաբերելի տարատեսակ հարցերի Վարդենյաց լեռնանցքում, Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում և Աշոցքի տարածաշրջանում բուք է Որ ՀԿ-ներն են ընդգրկվել ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդում․ ցանկ Ստորագրությունս Արարատն էր, անձնագրայինում մերժեցին սոցքարտս տալ. ահազանգ՝ քաղաքացուց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը խիստ պատասխանեց ադրբեջանցի լրագրողի` Փաշինյանի հայտարարության մասին հարցին Մեր խմբում թույլ թիմեր չկան, բայց փորձելու ենք քաղել առավելագույնը. Արմեն Գյուլբուդաղյանց Քրեական ոստիկաններն օդանավակայանում ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին ԼՂ-ից հետո Բաքվի համար Ռուսաստանի կարիքը վերացել է. Զատուլինը՝ Ադրբեջանի որոշման մասին Փետրվարի 7-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, երեխայի և անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգի ու շահագործման դեպքեր են բացահայտվելՇատ հիվանդներ հրաժարվել են անվճար ստանալ այս ինսուլինը և ստիպված իրենք գնում են այլ ինսուլին. Անուշ ՊողոսյանՄակրոնը Սիրիայի նոր առաջնորդին հրավիրել է ՖրանսիաՌուբինյանը և Նիդերլանդների դեսպանը անդրադարձել են ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցինՀարկային փոփոխության հետևանքով փաստաբանական ծառայությունները թանկանալու են, անվճար իրավաբանական օգնության տրամադրումն էլ խնդիրներ է առաջացնելու․ ՀայտարարությունՄիջանցքի տրամաբանությամբ ցանկացած ճանապարհի դեմ ենք. Իրանի դեսպանԽոշոր ջերմատնային տնտեսությունների շահառուներին հնարավորություն կտրվի ձեռք բերել առավելագույնը 15 մլրդ դրամի սուբսիդավորվող վարկՄՊՀ նախագահը կմասնակցի ԵԱՏՄ երկրների մրցակցային մարմինների «5+1» ձևաչափով հանդիպմանըՀամայնքին պատճառված 13 մլն 953 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել էՍիրիայի նոր իշխանությունը սիրիական տարածքներ Ալեքսանդրեթի շրջանը և Գոլանի բարձունքներն այլևս չեն ներկայացնում որպես Սիրիայի մաս. ԳեղամյանՀոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է, կան դժվարանցանելի և փակ ճանապարհներԻնչո՞ւ չի միավորվում ընդդիմությունը. Նարեկ Մալյանի դիտարկումները` ի պատասխան Գառնիկ Դանիելյանի հարցազրույցների (տեսանյութ)Իրանն աջակցում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը, իսկ կասկածելի տեսանյութերի ստեղծումը չի կարող խաթարել 2 երկրների միջև ամուր հարաբերությունները. Իրանի դեսպանԻ պատասխան Վարդան Ղուկասյանի. Արիանա Հովսեփյան Պետություն ունենալու բանաձևից հեռանում ենք օր օրի, այսպես չի կարող շարունակվել. ԱԱԾ նախկին տնօրենՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ. Գլխավոր դատախազությունԱբսուրդ է, մետրոն ինչի՞ թանկացավ, վագոններ չեն ավելացրել (տեսանյութ)ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը․ ՈւղիղԱդրբեջանը պահանջել է, որպեսզի «Ռուսական տունը» դադարեցնի իր գործունեությունը ԲաքվումԼոռի Բերդի համայնքապետարանը 21,3 մլն դրամի պայմանագիր է կնքել համայնքապետի առաջին տեղակալի եղբոր ընկերության հետ «Հետք»Կպարզեցվի Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման գործընթացըԳայլերը՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում. թաքնված նկարահանումԻլոն Մասկը հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունը դադարեցնում է ամերիկյան Politico, The New York Times և Associated Press լրատվական գործակալությունների ֆինանսավորումը2012թ. Սերժ Սարգսյանի և Տարոն Մարգարյանի կողմից ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Չինաստանից ԱՆՎՃԱՐ Երևան են ներկրվել շուրջ 249 միավոր ավտոբուս. Նարեկ Թադևոսյան
Համացանցում տարածվել է Մերձավանի աղմկահարույց զինված միջադեպի տեսանյութը
Փրկարարներն «Opel»-ը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատվածԵՄ պատվիրակությունը Հայաստանում գրասենյակային տարածք է փնտրումՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում «աշխատում» են նման մարդիկ. խստորեն դատապարտում եմ այս ճղճիմ գործելաոճը. Գևորգ Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել Դուք Հայաստանում որտե՞ղ եք տեսել դիկտատուրա․ Գևորգ ՊապոյանՎերադառնալ փաստաբանական ծառայությունների հարկման մինչ 2025թ. հունվարի 1-ը գործող համակարգին. Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներՔանի՞ կալանավորված անձ 2025թ-ի հունվար ամսին չի ներկայացվել դատական նիստի. փաստաբանը՝ ՆԳՆ-ին«Թե բա «միքիչ էլ խորանանք, հապճեպ բաներ չանենք»»
Հասարակություն

Բաքվում պահվող բոլոր հայերի հայրենիք վերադարձը մտնում է ՀՀ պետական մարմինների պարտավորությունների մեջ. Արցախի ԱԺ

16 հայ պատանդների նկատմամբ Ադրբեջանի կողմից սկսվող ապօրինի ու կեղծ դատավարության կապակցությամբ Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել.

«Մենք՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներս, խորը մտահոգությամբ և վրդովմունքով անդրադառնում ենք Ադրբեջանի տարածքում ապօրինի կերպով պահվող 16 հայ պատանդների նկատմամբ սպասվող կեղծ «դատավարությանը»։ Սա մի գործընթաց է, որը նպատակ ունի փոշիացնելու նրանց հիմնարար իրավունքներն ու ընդգծելու Ադրբեջանի կողմից օրեցօր ուժգնացող հայատյաց քաղաքականությունը:

Այդ «դատավարությունը», որն իրականացվում է առևանգված և ապօրինի կերպով ու անմարդկային պայմաններում պահվող հայերի դեմ՝ ակնհայտ շինծու մեղադրանքներով և բազմաթիվ ընթացակարգային իրավախախտումներով, չի կարող օրինական ու լեգիտիմ համարվել։ Ավելին, նման գործընթացներով ադրբեջանական վարչակազմն ուղղակիորեն փորձում է լեգիտիմացնել ցեղասպանական քաղաքականությունը, որն արդեն երկար տարիներ վարում է բոլոր հայերի և հատկապես Արցախի ժողովրդի նկատմամբ։

Մենք ակնկալում ենք մարդու իրավունքներով և տարածաշրջանային խաղաղությամբ մտահոգ պետություններից, միջազգային կառույցներից, իրավապաշտպան կազմակերպություններից, որ գործնական քայլեր կձեռնարկեն՝ նպաստելու բոլոր պատանդների անհապաղ ազատ արձակմանը։ Կոչ ենք անում միջազգային հանրության բոլոր դերակատարներին չեզոք դիրքորոշման փոխարեն որդեգրել հստակ և սկզբունքային մոտեցում, որով կդատապարտվի Ադրբեջանի հակամարդկային քաղաքականությունը և կկանխվի ապօրինի դատավարության իրականացման ցանկացած փորձ։

Ակնկալում ենք նաև ՀՀ իշխանություններից, որ հետևողականորեն ու վճռականորեն կբարձրացնեն այս հարցը բոլոր համապատասխան ատյաններում և բանակցություններում։ Հայազգի բոլոր պատանդների իրավունքների պաշտպանությունն ու հայրենիք վերադարձը մտնում են ՀՀ պետական մարմինների իրավական ու բարոյական պարտավորությունների մեջ:

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին առավելագույն զգոնություն ցուցաբերել տեղեկատվական-հոգեբանական սադրանքների հանդեպ, որոնք ակնկալում են լրացուցիչ չափով խարխլել ազգային միասնականությունը։ Հորդորում ենք չտարածել ադրբեջանական թեզերը հայկական տեղեկատվական դաշտում և չթիրախավորել մեր հայրենակիցներին այն ցուցմունքների կամ հայտարարությունների համար, որոնք կարող են արվել անմարդկային բռնաճնշումների ներքո։ Հիշեցնում ենք, որ պատանդների ցանկացած հայտարարություն կամ ցուցմունք կարող է խեղաթյուրվել Ադրբեջանի քարոզչամեքենայի կողմից, ուստի անհրաժեշտ է բարձր զգոնություն ու ազգային պատասխանատվություն ցուցաբերել այս իրավիճակում:

Ադրբեջանական բանտերում խոշտանգվում և դատարաններում դատապարտվում ենք մենք բոլորս՝ ի դեմս մեր պատանդառված հայրենակիցների ու ընկերների: Ուստի, նրանց իրավունքների պաշտպանությունն ու անհապաղ ազատ արձակումը մեր բոլորիս արժանապատվության ու բարոյական պարտավորությունների հարցն է՝ անկախ որևէ անձի հանդեպ այս կամ այն վերաբերմունքից:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է իր հանձնառությունը իր ունեցած հնարավորությունների շրջանակներում պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու հավաքական շահերը, որի կարևոր բաղադրիչներից մեկն էլ գերեվարված հայերի անհապաղ վերադարձն է հայրենիք»: