Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորումը ներդրվում է փուլերով. ՊԵԿ «Ամուսնուս թոշակի անցնելուց հետո այսպես եմ պատկերացնում կյանքը»․ Աննա Հակոբյան Ադրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ալ լճերի Մեծ հարթակ-զրահը Շիրակի քրեական ոստիկանները թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքեր են բացահայտել (տեսանյութ) ՄԻՊ-ն անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված անձանց վերաբերելի տարատեսակ հարցերի Վարդենյաց լեռնանցքում, Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում և Աշոցքի տարածաշրջանում բուք է Որ ՀԿ-ներն են ընդգրկվել ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդում․ ցանկ Ստորագրությունս Արարատն էր, անձնագրայինում մերժեցին սոցքարտս տալ. ահազանգ՝ քաղաքացուց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը խիստ պատասխանեց ադրբեջանցի լրագրողի` Փաշինյանի հայտարարության մասին հարցին Մեր խմբում թույլ թիմեր չկան, բայց փորձելու ենք քաղել առավելագույնը. Արմեն Գյուլբուդաղյանց Քրեական ոստիկաններն օդանավակայանում ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին ԼՂ-ից հետո Բաքվի համար Ռուսաստանի կարիքը վերացել է. Զատուլինը՝ Ադրբեջանի որոշման մասին Փետրվարի 7-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, երեխայի և անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգի ու շահագործման դեպքեր են բացահայտվելՇատ հիվանդներ հրաժարվել են անվճար ստանալ այս ինսուլինը և ստիպված իրենք գնում են այլ ինսուլին. Անուշ ՊողոսյանՄակրոնը Սիրիայի նոր առաջնորդին հրավիրել է ՖրանսիաՌուբինյանը և Նիդերլանդների դեսպանը անդրադարձել են ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցինՀարկային փոփոխության հետևանքով փաստաբանական ծառայությունները թանկանալու են, անվճար իրավաբանական օգնության տրամադրումն էլ խնդիրներ է առաջացնելու․ ՀայտարարությունՄիջանցքի տրամաբանությամբ ցանկացած ճանապարհի դեմ ենք. Իրանի դեսպանԽոշոր ջերմատնային տնտեսությունների շահառուներին հնարավորություն կտրվի ձեռք բերել առավելագույնը 15 մլրդ դրամի սուբսիդավորվող վարկՄՊՀ նախագահը կմասնակցի ԵԱՏՄ երկրների մրցակցային մարմինների «5+1» ձևաչափով հանդիպմանըՀամայնքին պատճառված 13 մլն 953 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել էՍիրիայի նոր իշխանությունը սիրիական տարածքներ Ալեքսանդրեթի շրջանը և Գոլանի բարձունքներն այլևս չեն ներկայացնում որպես Սիրիայի մաս. ԳեղամյանՀոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է, կան դժվարանցանելի և փակ ճանապարհներԻնչո՞ւ չի միավորվում ընդդիմությունը. Նարեկ Մալյանի դիտարկումները` ի պատասխան Գառնիկ Դանիելյանի հարցազրույցների (տեսանյութ)Իրանն աջակցում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը, իսկ կասկածելի տեսանյութերի ստեղծումը չի կարող խաթարել 2 երկրների միջև ամուր հարաբերությունները. Իրանի դեսպանԻ պատասխան Վարդան Ղուկասյանի. Արիանա Հովսեփյան Պետություն ունենալու բանաձևից հեռանում ենք օր օրի, այսպես չի կարող շարունակվել. ԱԱԾ նախկին տնօրենՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ. Գլխավոր դատախազությունԱբսուրդ է, մետրոն ինչի՞ թանկացավ, վագոններ չեն ավելացրել (տեսանյութ)ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը․ ՈւղիղԱդրբեջանը պահանջել է, որպեսզի «Ռուսական տունը» դադարեցնի իր գործունեությունը ԲաքվումԼոռի Բերդի համայնքապետարանը 21,3 մլն դրամի պայմանագիր է կնքել համայնքապետի առաջին տեղակալի եղբոր ընկերության հետ «Հետք»Կպարզեցվի Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման գործընթացըԳայլերը՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում. թաքնված նկարահանումԻլոն Մասկը հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունը դադարեցնում է ամերիկյան Politico, The New York Times և Associated Press լրատվական գործակալությունների ֆինանսավորումը2012թ. Սերժ Սարգսյանի և Տարոն Մարգարյանի կողմից ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Չինաստանից ԱՆՎՃԱՐ Երևան են ներկրվել շուրջ 249 միավոր ավտոբուս. Նարեկ Թադևոսյան
Համացանցում տարածվել է Մերձավանի աղմկահարույց զինված միջադեպի տեսանյութը
Փրկարարներն «Opel»-ը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատվածԵՄ պատվիրակությունը Հայաստանում գրասենյակային տարածք է փնտրումՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում «աշխատում» են նման մարդիկ. խստորեն դատապարտում եմ այս ճղճիմ գործելաոճը. Գևորգ Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել Դուք Հայաստանում որտե՞ղ եք տեսել դիկտատուրա․ Գևորգ ՊապոյանՎերադառնալ փաստաբանական ծառայությունների հարկման մինչ 2025թ. հունվարի 1-ը գործող համակարգին. Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներՔանի՞ կալանավորված անձ 2025թ-ի հունվար ամսին չի ներկայացվել դատական նիստի. փաստաբանը՝ ՆԳՆ-ին«Թե բա «միքիչ էլ խորանանք, հապճեպ բաներ չանենք»»Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի «քրեական գործով» շինծու դատական ​​նիստըԱդրբեջանցի հաղորդավարն ու պատգամավորն էլ չեն կարողանում զսպել իրենց ծիծաղը ու հեգնանքը, երբ խոսում են Փաշինյանի այն հայտարարությունից, թե իբր գերբի վրա Արարատի նկարի պատճառով մեզ զենք չեն վաճառում. ադրբեջանագետԴատարանից վերադարձված կալանավորված անձն անդրավարտիքում թաքցրել էր կասկածելի փաթեթ. ՔԿԾ
Երևանը չի կարող դադարեցնել հայերի դեմ հանցագործությունների հետաքննությունը ՄՔԴ-ում․ Օկամպո
Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի
Մամուլ

Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբը վաղուց ապացուցել են իրենց անկարողությունը կամ, ավելի շուտ, ցանկության բացակայությունը՝ դիմակայել Հայաստանի առջև երկրաչափական պրոգրեսիայով աճող օրհասական սպառնալիքներին, թերևս աքսիոմ է: Թշնամական երկրի ղեկավարի վերջին սպառնալիքները և առաջիկա պատերազմի փաստացի ազդակը, բնականաբար, նույնպես ադեկվատ արձագանքի չարժանացավ նիկոլփաշինյանական խմբակի կողմից:

Թեպետ համարվում է, որ հայաստանյան հանրության ճնշող մեծամասնությունը, կարծես թե, անտարբեր է ոչ միայն քաղաքական անցուդարձին, այլև պետականության՝ որպես այդպիսին, գոյության հանդեպ, այնուհանդերձ գաղտնիք չէ, որ, այսպես կոչված, որոշումներ ընդունող շրջանակներում վաղուց արդիական է ստեղծված իրավիճակից դուրս գալու ոչ միայն ծրագրեր և ուղիներ գտնելու հարցը, այլև այն, թե կոնկրետ ով կամ ովքեր կարող են և ի վիճակի են այդ բարդ առաքելությունը փորձել իրականացնել: Ընդ որում, պետք է արձանագրել, որ վերոհիշյալ խնդիրներից յուրաքանչյուրը ոչ միայն ինքնին շատ բարդ է, այլ նաև դրանք անմիջականորեն փոխկապակցված են միմյանց հետ, քանի որ նույնիսկ ամենափայլուն և իրատեսական թվացող ճանապարհային քարտեզը բավականին ռիսկային է այն իրագործողների համար և հղի է քաղաքական, իմիջային, ռեսուրսային և այլ անդառնալի կորուստներով: Սա նշանակում է, որ ստեղծված իրավիճակում շատ մեծ խնդիր է նաև գտնել իրատեսությունից հնարավորինս ոչ զուրկ համախոհների այնպիսի թիմ, որն իր ղեկավարի առաջնորդությամբ կցանկանա ստանձնել պատասխանատվություն պետականության կորստին չափազանց մոտ կանգնած երկրի և նրա ժողովրդի ներկայի և ապագայի համար:

Այս պարագայում չափազանց կարևոր է դառնում որոշակի չափորոշիչների հստակեցումը, որոնց պետք է համապատասխանի պատասխանատվություն ստանձնելու պատրաստ քաղաքական մի թիմ, որը կազմված կլինի պրոֆեսիոնալներից, և որը ավելի շատ իր առաքելությունը կընկալի որպես յուրահատուկ «կամիկաձեի» առաքելություն: Հիշատակված չափորոշիչների շուրջ արդեն իսկ անհրաժեշտ է ձևավորել հանրային և նոր ձևավորվող էլիտայի կոնսենսուս: Այս առումով, կարծես թե, քաղաքական պահանջարկը ձևավորման վերջնական փուլում է:

Ըստ այդմ, երկրի համար պատասխանատվություն ստանձնող նոր առաջնորդը, փաստացի ստանձնելով կործանման եզրին կանգնած պետականությունը, նախևառաջ պետք է օժտված լինի հակաճգնաժամային կառավարչի լուրջ հատկություններով: Բնականաբար, ցանկալի է, որ նա ունենա պետական կառավարման հաջողված փորձ, քաղաքական և պետական ոչ պոպուլ յար որոշումներ ընդունելու կամք և վճռականություն: Հաշվի առնելով երկրի արտաքին քաղաքական մեկուսացումը հիմնական աշխարհաքաղաքական և տարածաշրջանային կենտրոններից՝ առաջնային նշանակություն է ստանում նաև երկրի ապագա հակաճգնաժամային ղեկավարի դիվանագիտական ունակությունները և արտաքին հիմնական խաղացողների հետ անձնական և պաշտոնական կապեր ու հարաբերություններ հաստատելու ունակությունը:

Ինքնին հասկանալի է, որ պետականությունը վերականգնելու գերծանր և պատասխանատու գործընթացը պահանջում է ժամացույցի պես աշխատող քաղաքական և մասնագիտական թիմ: Երկրի նոր առաջնորդը պետք է կարողանա նաև կորդինացնել պետական համակարգի աշխատանքը 24/7 ռեժիմով՝ միևնույն ժամանակ փորձելով ներդաշնակ և հնարավորինս հանդուրժողական մթնոլորտ ձևավորել ներքաղաքական և հանրային կյանքում, այդ թվում՝ նաև կադրային հարցերում, հրաժարվելով այսօր էլ Հայաստանում շատ պոպուլ յար «պոլի փայտ լինի, մերը լինի» սկզբունքից: Սակայն չի բացառվում, որ ներկայում անվտանգային իմունիտետից զրկված և հակառակորդ երկրների համար «պռախադնոյ դվորի» վերածված Հայաստանում փորձեր լինեն սաբոտաժի, վնասարարությունների և նման այլ գործողությունների: Հակաճգնաժամային երկրի ղեկավարը, հասկանալի է, պետք է ամենակոշտ գործիքակազմերով հետևողականորեն և համակարգային կերպով կասեցնի նման զարգացումները:

Ինչևէ, ապագա ղեկավարի կերպարի շուրջ շահագրգիռ քննարկումը թերևս նաև հանրային և փորձագիտական քննարկման առարկա կարող է լինել, և միգուցե այդ դեպքում հանրային և ներքաղաքական դաշտը, ինչպես նաև արտաքին շահագրգիռ խաղացողները ավելի հստակ պատկերացումներ կունենան Հայաստանի ապագա իշխանությունների համապարփակ նկարագրի մասին, իսկ ընդդիմադիր դաշտը զերծ կմնա անպտուղ մրցակցությունից և գզվռտոցներից»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում