Ադրբեջանցիները ոչնչացրել են օկուպացված Ալ լճերի Մեծ հարթակ-զրահը Շիրակի քրեական ոստիկանները թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքեր են բացահայտել (տեսանյութ) ՄԻՊ-ն անդրադարձել է Արցախից բռնի տեղահանված անձանց վերաբերելի տարատեսակ հարցերի Վարդենյաց լեռնանցքում, Գորայք-«Զանգեր» կոչվող հատվածում և Աշոցքի տարածաշրջանում բուք է Որ ՀԿ-ներն են ընդգրկվել ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդում․ ցանկ Ստորագրությունս Արարատն էր, անձնագրայինում մերժեցին սոցքարտս տալ. ահազանգ՝ քաղաքացուց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը խիստ պատասխանեց ադրբեջանցի լրագրողի` Փաշինյանի հայտարարության մասին հարցին Մեր խմբում թույլ թիմեր չկան, բայց փորձելու ենք քաղել առավելագույնը. Արմեն Գյուլբուդաղյանց Քրեական ոստիկաններն օդանավակայանում ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին ԼՂ-ից հետո Բաքվի համար Ռուսաստանի կարիքը վերացել է. Զատուլինը՝ Ադրբեջանի որոշման մասին Փետրվարի 7-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, երեխայի և անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգի ու շահագործման դեպքեր են բացահայտվելՇատ հիվանդներ հրաժարվել են անվճար ստանալ այս ինսուլինը և ստիպված իրենք գնում են այլ ինսուլին. Անուշ ՊողոսյանՄակրոնը Սիրիայի նոր առաջնորդին հրավիրել է ՖրանսիաՌուբինյանը և Նիդերլանդների դեսպանը անդրադարձել են ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցինՀարկային փոփոխության հետևանքով փաստաբանական ծառայությունները թանկանալու են, անվճար իրավաբանական օգնության տրամադրումն էլ խնդիրներ է առաջացնելու․ ՀայտարարությունՄիջանցքի տրամաբանությամբ ցանկացած ճանապարհի դեմ ենք. Իրանի դեսպանԽոշոր ջերմատնային տնտեսությունների շահառուներին հնարավորություն կտրվի ձեռք բերել առավելագույնը 15 մլրդ դրամի սուբսիդավորվող վարկՄՊՀ նախագահը կմասնակցի ԵԱՏՄ երկրների մրցակցային մարմինների «5+1» ձևաչափով հանդիպմանըՀամայնքին պատճառված 13 մլն 953 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել էՍիրիայի նոր իշխանությունը սիրիական տարածքներ Ալեքսանդրեթի շրջանը և Գոլանի բարձունքներն այլևս չեն ներկայացնում որպես Սիրիայի մաս. ԳեղամյանՀոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է, կան դժվարանցանելի և փակ ճանապարհներԻնչո՞ւ չի միավորվում ընդդիմությունը. Նարեկ Մալյանի դիտարկումները` ի պատասխան Գառնիկ Դանիելյանի հարցազրույցների (տեսանյութ)Իրանն աջակցում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությանը, իսկ կասկածելի տեսանյութերի ստեղծումը չի կարող խաթարել 2 երկրների միջև ամուր հարաբերությունները. Իրանի դեսպանԻ պատասխան Վարդան Ղուկասյանի. Արիանա Հովսեփյան Պետություն ունենալու բանաձևից հեռանում ենք օր օրի, այսպես չի կարող շարունակվել. ԱԱԾ նախկին տնօրենՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ. Գլխավոր դատախազությունԱբսուրդ է, մետրոն ինչի՞ թանկացավ, վագոններ չեն ավելացրել (տեսանյութ)ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը․ ՈւղիղԱդրբեջանը պահանջել է, որպեսզի «Ռուսական տունը» դադարեցնի իր գործունեությունը ԲաքվումԼոռի Բերդի համայնքապետարանը 21,3 մլն դրամի պայմանագիր է կնքել համայնքապետի առաջին տեղակալի եղբոր ընկերության հետ «Հետք»Կպարզեցվի Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման գործընթացըԳայլերը՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում. թաքնված նկարահանումԻլոն Մասկը հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունը դադարեցնում է ամերիկյան Politico, The New York Times և Associated Press լրատվական գործակալությունների ֆինանսավորումը2012թ. Սերժ Սարգսյանի և Տարոն Մարգարյանի կողմից ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Չինաստանից ԱՆՎՃԱՐ Երևան են ներկրվել շուրջ 249 միավոր ավտոբուս. Նարեկ Թադևոսյան
Համացանցում տարածվել է Մերձավանի աղմկահարույց զինված միջադեպի տեսանյութը
Փրկարարներն «Opel»-ը դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատվածԵՄ պատվիրակությունը Հայաստանում գրասենյակային տարածք է փնտրումՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում «աշխատում» են նման մարդիկ. խստորեն դատապարտում եմ այս ճղճիմ գործելաոճը. Գևորգ Ստեփանյանը տեսանյութ է հրապարակել Դուք Հայաստանում որտե՞ղ եք տեսել դիկտատուրա․ Գևորգ ՊապոյանՎերադառնալ փաստաբանական ծառայությունների հարկման մինչ 2025թ. հունվարի 1-ը գործող համակարգին. Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ներՔանի՞ կալանավորված անձ 2025թ-ի հունվար ամսին չի ներկայացվել դատական նիստի. փաստաբանը՝ ՆԳՆ-ին«Թե բա «միքիչ էլ խորանանք, հապճեպ բաներ չանենք»»Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի «քրեական գործով» շինծու դատական ​​նիստըԱդրբեջանցի հաղորդավարն ու պատգամավորն էլ չեն կարողանում զսպել իրենց ծիծաղը ու հեգնանքը, երբ խոսում են Փաշինյանի այն հայտարարությունից, թե իբր գերբի վրա Արարատի նկարի պատճառով մեզ զենք չեն վաճառում. ադրբեջանագետԴատարանից վերադարձված կալանավորված անձն անդրավարտիքում թաքցրել էր կասկածելի փաթեթ. ՔԿԾ
Երևանը չի կարող դադարեցնել հայերի դեմ հանցագործությունների հետաքննությունը ՄՔԴ-ում․ Օկամպո
Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազիՓաշինյանը Ջորջթաունի համալսարանում հանդես է եկել դասախոսությամբՌուբեն Ռուբինյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակին առնչվող հարցեր
Մամուլ

Հայաստանը ոմանց համար դարձել է «խոպա՞ն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դեռեւս 2013 թվականի հունիսի 6-ին ընդերքօգտագործման թիվ Պ-366 պայմանագրով լիազոր մարմինը «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանն է հանձնել Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասը 11 տարի ժամկետով: Փաստացի անցած տարվա հունիսի 13-ին լրացել է հանքավայրի ընդերքօգտագործման ժամկետը, իսկ ընդերքօգտագործման իրավունքի երկարաձգման վերաբերյալ որեւէ տեղեկատվություն առկա չէ:

ՀՀ ՏԿԵ նախարարության պաշտոնական կայքն ուսումնասիրելիս հայտնի է դառնում, որ 2024 թ. ապրիլի 19-ին նախարարության պաշտոնատար անձինք ընդունել են Հայաստանում Չեխիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել «ԱՍՍԱԹ» հայ-չեխական ընկերության ներկայացուցիչ Դավիթ Մարաշեկը եւ ներկայացրել է ընկերության աշխատանքի մանրամասները:

Արդարադատության նախարարության իրավաբանական  անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգի  տվյալներից պարզ է դառնում, որ «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ի իրական  շահառու են հանդիսանում իռլանդական «ԱյԷմՍի Էքսփլո րեյշն Գրուպ» ընկերությունը և չեխական «ՄՎԻ Իռելանդ  ս.ր.օ.» ընկերությունը: «ԱՍՍԱԹ» ՍՊ ընկերությունը ամբողջու թյամբ վերահսկվում է «ԱյԷմՍԻ Էքսփլորեյշն Գրուպի» կողմից,  որի բաժնետոմսերը ցուցակված են Լոնդոնի ֆոնդային բոր սայում։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի ուսում նասիրությունից էլ պարզ է դառնում, որ «ԱՍՍԱԹ» ՍՊԸ-ում  տեսչական մարմինների (ՀՀ քաղաքաշինության, տեխնիկա կան և հրդեհային անվտանգության տեսչական մարմին, ՀՀ  բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին) կողմից  իրականացվել են ստուգումներ, ինչի արդյունքում արձանագրվել են խախտումներ և նշանակվել են տուգանքներ: 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ԱՍ- ՍԱԹ» ՍՊԸ-ի կողմից ընդերքօգտագործման ժամկետը լրացել է եւ երրորդ անձի իրավունքով ծանրաբեռնված չէ, «ԱՍԱԹ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Դավիթ Մարաշեկի նախաձեռնությամբ ստեղծվել է «Մասիս Փլանթ» ՍՊԸ-ն: Վերջինս դիմել է Փամբակ համայնքի ղեկավարին՝ Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասում երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու համար նախնական համաձայնություն տրամադրելու խնդրանքով, հրավիրվել է հանրային լսում, ինչից հետո Փամբակ համայնքի ավագանին նախնական համաձայնություն չի տրամադրել:

Դրանից հետո «Մասիս Փլանթ» ընկերության կողմից վարչական դատարան հայցադիմում է ներկայացվել Փամբակ համայնքի Քարաբերդի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասում երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն նախնական համաձայնություն տրամադրելու վերաբերյալ որոշում ընդունելուն պարտավորեցնելու պահանջով, միաժամանակ միջնորդություն է ներկայացվել կիրառել հայցի ապահովման միջոց, եւ դատարանի կողմից զարմանալիորեն միջնորդությունը բավարարվել է` ըստ էության այդպիսով սահմանափակելով համայնքի իրավունքները:

Ըստ e-register կայքում հրապարակված հայտարարագրի, «Մասիս Փլանթ» ՍՊԸ-ի իրական շահառու են հանդիսանում Չեխիայի քաղաքացիներ Ռադեկ Կոցիան, Յարոսլավ Նովոտինը, սակայն իրական շահառուն հենց Դավիթ Մարաշեկն է:

Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ նույն Մարաշեկը լուրջ խնդիրներ ունի հենց Չեխիայում: Ի մասնավորի, Չեխիայի Ազգային բանկը բնակչությանը զգուշացրել է Դավիթ Մարաշեկի գործունեության հետ կապված, որը ամերիկյան Wentworth Securities ընկերության անունից Չեխիայի տարածքում անօրինական կերպով ներդրումային ծառայություններ է առաջարկում: Նշվում է, որ նա ու իր ընկերությունը համապատասխան լիցենզիա չունեն ֆինանսական ծառայություններ մատուցելու համար: Ընդ որում, Մարաշեկը նույն Չեխիայում 2005 թվականից սկսած ոչ մեկ անգամ հայտնվել է իրավապահների ու այլ պատկան մարմինների ուշադրության կենտրոնում՝ տարաբնույթ խախտումների համար: Շատ չմանրամասնելու համար պարզապես նշենք, որ չեխական բաց աղբյուրներից կարելի է պատկերացում կազմել հենց միայն «AIB-ի գործով», ու պատկերն առավել ամբողջական կլինի:

Ստացվում է, որ այս մարդկանց համար Հայաստանը դառնում է յուրատեսակ «խոպան»: Հետաքրքիր է՝ Հայաստանի համապատասխան մարմիններն ուսումնասիրե՞լ են այս ընկերության գործունեությունը նույն Չեխիայում (եւ ոչ միայն), նրա վճարած հարկերը Հայաստանում, այդ հարկերի եւ իրական շրջանառության հարաբերակցությունը եւ այլն:

Մյուս կողմից՝ հանքարդյունաբերության ոլորտում արդյունահանումը հաստատված նախագծի նորմերով չիրականացնելը հղի է մի շարք վտանգներով, որը կարող է մեծ վնաս հասցնել բնությանը եւ շրջակա միջավայրին: Փորձը ցույց է տալիս, որ հանրային լսումների ժամանակ բնակչությանը ներկայացվում են բացառապես գործունեության դրական կողմերը, ինչի տակ թաքնված են բազմաթիվ ռիսկեր, ցանկացած լծակ օգտագործում են, որ տպավորություն ստեղծեն, թե սերտ կապերի մեջ են կառավարության անդամների հետ եւ ունեն նրանց «դաբրոն»: Այստեղ հատկանշական է, որ, ըստ մասնագետների, չեխական ընկերությունների ներկայացուցիչները հանքը շահագործում են խախտումներով՝ հիմքում դնելով բացառապես իրենց շահը: Այստեղ նման կազմակերպությունների մտածելակերպն ու մոտեցումները, որպես կանոն, հայտնի են. իրենք գործունեություն են իրականացնում ոչ իրենց երկրում, իսկ երրորդ երկրում կարող են ունենալ երաշխիքներ հետագա պատասխանատվությունից խուսափելու համար: Ընդ որում, պետք է ուշադրություն դարձնել, որ չեխական ընկերությունների ներկայացուցիչները փորձում են իրենց գործունեությունը ծավալել տարբեր ընկերությունների միջոցով: Սովորաբար նշված մեխանիզմը կիրառելու նպատակն այն է, որ ընկերությունների սնանկացման պարագայում խուսափեն պետության եւ բնակչության առջեւ իրենց ստանձնած պարտավորությունները կատարելուց: Ի դեպ, ոլորտի փորձագետներից շատերը կարծում են, որ այդ ընկերությունների գործունեության արդյունքում մեր երկրում, ըստ էության, որեւէ ներդրում չի կատարվել, նույնիսկ ընդհակառակը՝ հավանական է համարվում ենթադրյալ գումարների արտահոսքը: Փաստը մնում է փաստ, որ մինչեւ ընդերքօգտագործման պայմանագրի ավարտը որեւէ տեսանելի գործողություն չի իրականացվել համայնքի կարիքները հոգալու նպատակով: Պարզապես մեկ այլ ընկերության միջոցով իրենց գործունեությունը շարունակելու թույլտվություն ստանալու համար իրականացվել են որոշակի գործողություններ՝ դրամական փոխանցումներ կատարելով համայնքին ու նպատակ հետապնդելով շեղել համայնքի բնակիչների ուշադրությունը ահագնացող վտանգներից, իսկ արդյունքում, վերամշակման գործարան կառուցելով, ստանալ գերշահույթ:

Եվ վերջապես, ստացվում է, որ մեր երկրի օգտակար հանածոների մի որոշակի մասի արդյունահանումը վստահվում է մի մարդու, որը մեղադրվում է տարբեր անօրինականություններ կատարելու համար հենց իր իսկ երկրի իրավապահ մարմինների կողմից, մարդ, որը չի խնայել իր երկրի քաղաքացիներին՝ նրանց նկատմամբ կատարելով բազմաթիվ իրավախախտումներ, որը ցանկացած պահի կարող է հեռանալ Հայաստանից, գտնվելով մեր երկրից դուրս, չունենալով Հայաստանում ընտանիք և որևէ այլ կապող բան՝ բարոյական պատասխանատվություն չի կրելու մեր բնությանը պատճառած վնասների համար»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում