Սիրիայում ամերիկյան և քրդական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացնում

Ամերիկյան զորքերը և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ստորաբաժանումները, որոնք հիմնականում կազմված են Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալներից, համատեղ զորավարժություններ են անցկացրել Սիրիայի հյուսիսում գտնվող Հասաքա նահանգում։
Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով՝ զորավարժությունների նպատակն է բարելավել կողմերի միջև համագործակցությունը՝ տարածքում սպառնալիքների առաջացման դեպքում։
Անցկացվել են ուղիղ կրակի վարժանքներ, այդ թվում՝ հրետանային կրակոցներ։
Զորավարժություններին ներգրավվել են ուղղաթիռներ։