Իրանի ԱԳՆ ղեկավարը մանրամասներ է հայտնել Ռուսաստան-Իրան համապարփակ համաձայնագրից

Մոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ գործընկերության համաձայնագիրը չի ենթադրում պետությունների միջև ռազմական դաշինքի ստեղծում:
Այս մասին IRNA գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Համաձայնագիրը ներառում է համագործակցություն անվտանգության և պաշտպանության ոլորտում, սակայն նպատակ չունի ստեղծել ռազմական դաշինք»,- ասել է Արաղչին։
Նրա խոսքով, համաձայնագիրը հատուկ շեշտադրում է դնում տնտեսության և առևտրի վրա, և ուղղված է բացառապես Ռուսաստանի և Իրանի միջև հարաբերությունների բարելավմանը և չի կնքվի որևէ երրորդ կողմին հակադրվելու նպատակով:
Ավելի վաղ Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել էր, որ Մոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը կստորագրվի 20 տարի ամկետով: