ՀԱՄԱՍ-ն ընդունել է Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի նախագիծը

AP լրատվական գործակալությունը, վկայակոչելով բանակցություններին մասնակցած երկու եգիպտացի պաշտոնյաների, հաղորդում է, որ ՀԱՄԱՍ-ն ընդունել է Գազայի հատվածում հրադադարի և տասնյակ պատանդների ազատ արձակման մասին համաձայնագրի նախագիծը։
Միջնորդները նաև ասել են, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը ավելի մոտ են, գործարքին, քան երբևէ:
Associated Press-ը հայտնում է, որ ձեռք է բերել առաջարկվող համաձայնագրի պատճենը, որի իսկությունը հաստատել են Եգիպտոսի և ՀԱՄԱՍ-ի պաշտոնյաները։
Իսրայելցի պաշտոնյան իր հերթին ասել է, որ առաջընթաց է գրանցվել, սակայն մանրամասները դեռ մշակվում են: