3 անշարժ գույք` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար. ումից և ինչ «լավությունների» դիմաց է Վահե Ղազարյանը տներ նվեր ստացել (լուսանկարներ)

Մեր նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել էինք ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանին` մեր ընթերցողին խոստանալով մեկ առ մեկ ներկայացնել դրվագներ, թե ինչպիսի ենթադրյալ կոռուպցիոն գործարքներում է ներգրաված եղել Ղազարյանը, որոնց «պտուղները» ստացել է հիմնականում անշարժ գույքի տեսքով:
Սկսենք այնտեղից, որ պաշտոնից հեռացված նախկին նախարարը ներկայումս բնակվում է Նորքի էլիտար շենքերից մեկում, որի սեփականատեր է գրանցել մանկության ընկեր ու ընտանիքի քավոր Արմենի անունով: Խոսքը ռեստորանատեր գործարար, նույն ինքը «Տաշիր Սամոյի» մորաքրոջ տղա Արմեն Իսկանդարյանի մասին է: Այս բնակարանը Ղազարյանը նվեր է ստացել հայտնի օլիգարխից:
Եվս մեկ բնակարան` կրկին Արմեն Իսկանդարյանի անունով, Վահե Ղազարյանը տնօրինում է Էրեբունի համայնքում: Այդ բնակարանում այժմ բնակվում է Վահե Ղազարյանի որդին` Ռոբերտը, ում հարսանիքին ոչ վաղ անցյալում ո'չ ավել, ո'չ պակաս, Նիկոլ Փաշինյանն էր մասնակցում: Այն Նիկոլ Փաշինյանը, որը SMS-ով մի րոպեում հեռացրեց Վահեին: Այն հարսանիքին, որի կապակցությամբ էլ այն ժամանակվա ոստիկանապետ Վահեն տունը նվիրել որդուն: Իսկ որտեղի՞ց Վահեին այդ բնակարանը: Այս տունը ևս «գրեֆ է». այս անգամ այն նվեր է ստացել նախկինում հարցեր լուծող, հիմա արդեն «Նիկոլի ախպեր» դարձած Թոխմախի Մհերի որդին` Դավիթ Սեդրակյանը:
«Դասականի» ասած` ըստ օդում կախված լուրերի` այս նվերն էլ հենց այնպես չի եղել. դա պատասխան է եղել Վահե Ղազարյանի կողմից ՆԳ նախարարության հայտարարած մի խոշոր շինարարական տենդերի «զիջման»:
Համացանցում հրապարակվել է նախկին նախարարի ևս մեկ բնակարանի լուսանկար Ջրվեժում` կիսակառույց շենքում: Այդ բնակարանի «գինը», ըստ շրջանառվող լուրերի, Ղազարյանի ենթականերից մեկի առաջխաղացումն է եղել: