Գազ չի լինի ՊՍԺ-ն ցանկանում է գնել Ռեալի աստղին«Ուժային կառույցներում կանանց եք պաշտոնի նշանակում», «Կին կամ տղամարդ լինելու համար չեն նշանակվում» (տեսանյութ) Հրդեհ՝ Միրաքյան փողոցում․ այրվել է սենյակների գույքը, ջերմահարվել՝ կախովի առաստաղը Արգելված հոգեներգործուն միջոցներ են կիրառվում Բաքվում հայ գերիների նկատմամբ․ Փաշինյան Է՞դ ա մեր ուզածը, որ X պահի մեր զորամասերի վրա հրթիռներ ընկնեն, նրա համար, որ ուզու՞մ են գնալ Ադանա (տեսանյութ) Էլեկտոնային ստորագրության ստացման հետ կապված վճարները կչեղարկվեն. Փաշինյան Եթե բանակը բարեփոխենք Արարատի և «պատմական Հայաստանի» խոսույթով, մեզ ոչ ոք զենք չի վաճառի (տեսանյութ) Տարածաշրջանում ուժեր կան, որոնք խնդիր են դրել նոր էսկալացիա գեներացնել, բայց մենք դա թույլ չենք տա (տեսանյութ) Պետք է թույլ չտանք պատերազմ․ Փաշինյան (տեսանյութ) Հայաստանում փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված նոր ծրագրեր՝ ԵՄ աջակցությամբ Փաշինյանը հարցազրույց է տալիս Հանրային հեռուստաընկերությանը․ ՈՒՂԻՂԱ. Քոչարյանի կողմից սկսած 1.5 միլիոն զոհերի անունների հավաքագրման թեման շարունակում է Փաշինյանը. Մարուքյան ԱՄՆ պետքարտուղարությունն արդեն պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին Թրամփը ծրագրել է նվազեցնել նավթի գինը մինչև 45 դոլար, որպեսզի Ռուսաստանը ավարտի պատերազմը. Քիթ ՔելոգՎրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին կայցելի Հայաստան Ողբերգական ավտովթար՝ Երևանում Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան «Լեդի» գիշերային ակումբում ՌԴ քաղաքացի 41-ամյա կինը մոխրամանով հարվածել է 29-ամյա կնոջ քթին․ նա հիվանդանոցում է Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադ Բարսելոնայում ընտրել են նախորդ մրցաշրջանի լավագույն խաղացողին Նիկոլը ըմբոշխնում է մեր հայրենակիցների հանդեպ Ալիևի հալածանքների տեսարանները. Արմեն Աշոտյան Պաշտոնական․ Լիտվայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը տեղափոխվել է Փյունիկ Հրդեհ է բռնկվել կայանված «Mazda CX7» ավտոմեքենայում. ժամանել են հրշեջներն ու պարեկները Պատկերացրեք, թե որքան ցածրորակ են «ընտանեկան փոդքաստի» թողարկումները, որ առ այսօր չեմ անդրադարձել Հայոց բանակի օրվա կապակցությամբ կկատարվի Հանրապետական մաղթանք «Կարող եմ կռահել, թե փակ դռների հետևում ինչ է կատարվել Լավրովի և Միրզոյանի միջև, բայց…». Աշոտյան Կոչ եմ անում տիկին Մանասյանին դուրս գալ դատախազի դերից․ Գառնիկ Դանիելյան Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են ԵՄ-ն նման է ռոք աստղի, ում էգոն շոյվում է հերթական երիտասարդ և միամիտ ֆանատկեքի բանակից Հունվարի 27-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը Ինչպես են գնահատվելու էքստերն ավարտական քննություններըՍաուդյան Արաբիան Ռուսաստանից 2 միլիարդ եվրոյի զենք է գնելԷրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է. ԿԳՄՍՆԱլիևի խոսնակ Ռասիմ Մուսաբեկովն ուղիղ տեքստով ասում է, որ իրենք կարող են կրակել քաղաքացիական առաքելության ներկայացուցիչների ուղղությամբ, քանի որ վերջիններս իբր «զինված են». ադրբեջանագետՀայ ժողովրդի հավաքական նպատակներին հասնելու գործում յուրաքանչյուրը պետք է իր դերն ունենա․ «ՀայաՔվե»Ինչպե՞ս խուսափել ներդրումային խարդախության զոհ դառնալուց. ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակելՄեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլըՆիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանըԱլեն Սիմոնյանը հին ու նորի արանքում կուլ տված վիրավորանքն է թքում․ նեղսրտել ու սաղ խառնել էԹիվ մեկ հավակնորդն անուն ունի, մի վախեցեք ասել անունս, շատ ուժեղ չեմ հարվածի. Արման Ծառուկյանը գրառում է արելԺամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունըԱՄՆ Պետդեպը ժամանակավորապես դադարեցնում է արտաքին օգնությունըՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հուսով է, որ դպրոցներում ռուսերենի դասավանդման ժամերը կպահպանվենԵրևանում բախվել են Mitsubishi-ն և բանկերից մեկի կառավարչի Toyota-նՎրաստանի ԱԳ նախարարն ու ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ռազմավարական գործընկերության հարցերՖուտզալի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել Ալբանիայի հետ հանդիպումներինՀայաստանում փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված նոր ծրագրեր՝ ԵՄ աջակցությամբՏավուշում ականի պայթյունից սակրավո՞ր է վիրավnրվել․ ՊՆ-ն ո՛չ հաստատում է, ո՛չ էլ հերքում
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի միջնակարգ դպրոց

Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Փաշինյանին ուղեկցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նիկոլ Փաշինյանը շրջել է դպրոցում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Դպրոցը կառուցվել է ՀՀ Կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 2 մլրդ 58 մլն դրամ։ Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է 480 աշակերտի համար նախատեսված ավագ դպրոց: Դպրոցի շինարարությունը մեկնարկել է 2021 թվականի օգոստոսին, ավարտվել 2024-ի նոյեմբերին։ Նախկին դպրոցի շենքը քանդվել և տեղում հիմնովին կառուցվել է նորը։ Դպրոցն ունի 5 մասնաշենք` ուսումնական, սպորտդահլիճ և հանդիսությունների սրահ: Դպրոցը ջեռուցման համար ունի առանձին կաթսայատուն, տանիքին տեղադրված է 24 կիլովատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան։ Դպրոցն ունի երկու վերելակ, հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։

Շրջայցից հետո, Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Կարծում եմ, որ կրթական համակարգը մեր երեխաներին պետք է սովորեցնի լավ ապրել: Դա է կրթության հիմնական նպատակը, որը մենք պիտի ապահովենք մեր երեխաների համար: Ուրիշ բան, մեկը պիտի սովորի լավ ապրել որպես ֆիզիկոս, երկրորդը՝ որպես քիմիկոս, երրորդը՝ որպես մարզիչ, չորրորդը՝ որպես վարսահարդար, հինգերորդը՝ որպես գործարար, վեցերորդը՝ որպես կառավարիչ, բայց դպրոցի նպատակը, ամենակարևոր նպատակը մարդկանց սովորեցնելն է լավ ապրել, ինչպես լավ ապրել»:

Փաշինյանի խոսքով՝ այս ընդգծումով, կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի: «Սա չափազանց կարևոր է, և սա է, կարծում եմ, «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի բովանդակային նպատակը»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: Խոսելով դպրոցի ընձեռած հնարավորությունների մասին՝ վարչապետն ընդգծել է, որ նպատակադրումը նաև այն է, որ դպրոցը ոչ միայն բուն դասապրոցեսի ընթացքում ապրի, այլև դրանից հետո, այսինքն՝ ստեղծագործելու անսահման հնարավորություն ունենա: «Եվ ես այսօր ուրախ եմ, սիրելի երեխաներ, սիրելի ուսուցիչներ, որ դուք ստեղծագործելու, ըստ էության, անսահման հնարավորություն եք ստացել` ստեղծագործելու ֆիզիկայի ուղղությամբ, քիմիայի, մաթեմատիկայի, ինժեներության, սպորտի, արվեստի, գրականության: Եվ ես ձեզ ընդամենը մաղթում եմ, որ ստեղծագործելու այս հնարավորությունն օգտագործեք, որովհետև դա ձեզ կօգնի, որ դուք լավ ապրեք, ընդ որում՝ այսօր, որովհետև ամենատարբեր պրոբլեմները հաղթահարելու և նույնիսկ ամենօրյա միջավայրում լավ ապրելու ձևը ստեղծագործելն է, ստեղծագործական հաճույք ապրելը և այդ ստեղծագործությունից էներգիա ստանալը»,-նշել է նա:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին ծրագրի իրականացման համար: Փաշինյանը խոսել է յուրաքանչյուրի ներդրումը չթերագնահատելու մասին և այս համատեքստում շնորհակալություն հայտնել բոլոր հարկ վճարողներին. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության բոլոր հարկ վճարողներին, բոլոր աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկեր վճարող մարդկանց, ում գեներացրած միջոցներով կառուցվել է այս դպրոցը և կառուցվում են մյուս դպրոցները»:

Ամփոփելով իր խոսքը՝ Փաշկնյանը ևս մեկ անգամ շնորհավորել է բոլորին դպրոցի կառուցման և այս օրվա առիթով: