Կառավարությունը նույնպես հաստատեց Փաշինյանի մասնակցությունը Դավոսի տնտեսական ֆորումին
Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Մհեր Սահակյանի հուղարկավորությանը (տեսանյութ)Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետերը
ՈՒՂԻՂ․ Վերջին հրաժեշտը` Մհեր Սահակյանին
Կալանավորն «Արմավիր» ՔԿՀ-ում ածելիով վնասել է ՔԿԾ ծառայողներին․ երկու ծառայող տուժող է ճանաչվել. «Փաստինֆո»ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ ԵԱՏՄ մասնաբաժինը կազմել է աննախադեպ բարձր՝ 42,2 տոկոս, իսկ ԵՄ երկրներինը աննախադեպ ցածր՝ 7,5 տոկոս. քաղաքագետՀերիք ա տղաներին ասեք՝ «վայ ճաշիկ կուտե՞ս», սա խորը դեգրադացիա է առաջացրել, այդ թվում՝ մարտական իրադարձություններում․ Փաշինյան (տեսանյութ)Ընկալումը, թե՝ ընտանիքը մյուսների համար անթափանց տարածք է, փոխվում է և անհրաժեշտորեն պետք է փոխվի․ Փաշինյան Աղազարյանը ներկայացրել է Միասնական ազգային սահմանադրական կուսակցության խորհրդանիշի նախագիծըԵրևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի «Դքի Նորոյի» կինըԷրդողանը ողջունել է Գազայի հատվածում հրադադարի համաձայնագիրըԲաքվում պահվող բոլոր հայերի հայրենիք վերադարձը մտնում է ՀՀ պետական մարմինների պարտավորությունների մեջ. Արցախի ԱԺԾիծեռնակաբերդի խճուղի 5 հասցեում տեղակայված մարզահամալիրը կծառայի որպես հավաքականների մարզման կենտրոն․ նախարարԵմենի Հութիները կդադարեցնեն Իսրայելը հրետակոծելՀայաստանը ողջունում է Գազայում հրադադարի հաստատման համաձայնագիրըԶելենսկին խոստովանել է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը շատ վատ ենԿառավարության 2025 թվականի հունվարի 16-ի հերթական նիստը` ուղիղ միացմամբԵՄ-ի հարցով չեն շտապում. անհանգստություններ իշխող թիմում. «Հրապարակ»Հանրապետությունում շարունակվում է սեզոնային գրիպի Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի շրջանառությունը. ԱՆԿբավարարի արդյոք դատարանը նախաքննական մարմնի միջնորդությունը` ԱԺ նախկին պատգամավորի եղբոր գործով. «Ժողովուրդ»Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատվել է Սևակ Միքայելյանը, նրա փոխարեն նշանակվել է Լիլյա ՍիրականյանըԲեյրութահայությունը ցնցված է. Դաժանորեն սպանվել է Վաչե Արսլանյանը
Նիկոլ Փաշինյանը նոր գլխավոր հարկադիր կատարող է նշանակել
Խոշոր հրդեհ՝ Պարույր Սևակ թաղամասում՝ ավտոպահեստամասերի խանութում. վնասվել է նաև կից կայանած Kia-նՀրդեհ՝ Վշտունու փողոցի տներից մեկում․ երեք անձ հոսպիտալացվել էՆոր ֆորմատի փնտրտուքներով. «Հրապարակ» Ի՞նչ ղեկավար է անհրաժեշտ Նիկոլից հետո. «Փաստ»Տատիկից ժառանգած քյամարը կամ հարսանիքի քավորի նվեր ոսկին չեք կարող վաճառել. «Ժողովուրդ»Հայաստանը ոմանց համար դարձել է «խոպա՞ն». «Փաստ»Հիմա ձեր հերթն է... Ջո Բայդենը Սպիտակ տանը հանդես է եկել հրաժեշտի ելույթովՀովիկ Աղազարյանի «էվակուացումը» շարունակվում է. «Հրապարակ»ՔՊ-ական պատգամավորները Փաշինյանի հետ հանդիպելու ցանկություն են հայտնել. հարցեր ու անհանգստություններ ունեն. «Ժողովուրդ»Ապարանում ձյուն է գալիս Փաշինյանը գրել է, թե ինչ հմտություն է հարևանների հետ խաղաղությունըՄոսկվան չպետք է Դոնալդ Թրամփի հետ կապված պատրանքներ ունենա․ Անատոլի Անտոնով Բայդենը բացահայտել է Գազայի շուրջ համաձայնագրի երեք փուլերի մանրամասները Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերում 1-ին մեդալն է նվաճել Հայաստանում մեկ օրում երկրորդ ինքնասպանության փորձն է կատարվել Երևանում մեքենան բախվել է աղբամաններին, որոնցից մեկում քաղաքացի է եղել. վերջինը հոսպիտալացվել է Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հունվարի 19-ից՝ երեք փուլով Ադրբեջանից հայտարարել են՝ Բաքվում հայերի ջարդերի մասին ՀՀ ԱԳՆ հայտարարությունը «մտացածին է» Give Me Sport․ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն այս պահի դրությամբ Մաստարա գյուղում քաղաքացին փորձել է ինքնասպանություն գործել «Ազատության թևեր»․ ՑԱԽԱԼ-ը նախապատրաստվում է Գազայից ազատ արձակվող պատանդներին ընդունելուն Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. 4 վիրավոր կա Կարմիր Խաչն այցելել է Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիներինՄեր ամուր գործընկերության միջոցով կարող ենք կառուցել կայուն տարածաշրջանային անվտանգություն․ Բլինքեն ՔՊ-ն նենգափոխում է հայ-ամերիկյան հարաբերությունների բովանդակությունը` ի վնաս ՀՀ շահերի․ Թաթոյան
Թրամփը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու «ոսկե հնարավորություն» ունի. WSJ
Տնտեսություն

ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան

«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի բավարարման առանցքային գործոն՝ ավելացնելով իր իրական ներուժը»,- գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը։

Նա շարունակում է.

«Ընդ որում, նախորդ երեք տարիներին Հայաստանում արձանագրված բարձր տնտեսական ակտիվությունը հիմնականում պայամանավորված է աշխարհաքաղաքական գործոններով, ըստ որի՝ Ռուսաստանի հետ տնտեսական փոխգործակցությունը գրանցեց աննախադեպ թռիչքաձև աճեր։  Միևնույն ժամանակ, ԵՄ անդամ երկրների հետ ՀՀ արտաքին տնտեսական հարաբերությունները իրականում դրսևորում են բացասական խորացող միտումներ։

2024 թվականի հունվար-նոյեմբերին․
ՀՀ արտահանումը դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ կազմել է 3,12 միլիարդ դոլար՝ ընդհանուր արտահանման 25,4 տոկոսը, իսկ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծումը կազմել է շուրջ 9 միլիարդ դոլար՝ ընդհանուր ներմուծման 56,6 տոկոսը։
Այլ կերպ ասած՝ համախառն ներքին արդյունքի շուրջ 14 տոկոսը գոյացել է դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ ՀՀ արտահանումից։
ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ ԵԱՏՄ անդամ երկրների մասնաբաժինը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով շուրջ 4 տոկոսային կետով կազմել է աննախադեպ բարձր՝ 42,2 տոկոս, իսկ ԵՄ անդամ երկրներինը՝ նվազելով շուրջ 2 անգամ կազմել է աննախադեպ ցածր՝ 7,5 տոկոս։

ԵԱՏՄ անդամ երկրների հետ ՀՀ արտաքին առևտրի բերված ցուցանիշներին ԵՄ անդամ երկրների ցուցանիշները զիջում են շուրջ 6 անգամ։

2024 թվականի առաջին ինը ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը (Հայաստան եկածի և Հայաստանից դուրս եկածի տարբերությունը) նվազել է  շուրջ 476 միլիոն դոլարով։ Ի հակառակ ընդհանուր բացասական այս միտումի՝ 52 միլիոն դոլարի չափով աճել է Ռուսաստանից օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը։
ՀՀ-ից արտագնա միգրանտների ավելի, քան 70 տոկոսն աշխատում են ՌԴ-ում։ Ի դեպ, միայն 2024 թվականի հունվար-նոյեմբերին ՀՀ  փաստաթղթերով շուրջ 5000-ով ավել շատ քաղաքացիներ են մեկնել Հայաստանից, քան եկել են Հայաստան։

Ռուսական բնական գազի գինը սահմանին Հայաստանի համար կազմում է 165 ԱՄՆ դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց, որը շուրջ 6 տարի մնացել է կայուն և շուրջ 5-6 անգամ ցածր ներկայիս շուկայական գներից։

Ի դեպ, այս ժամանակահատվածում բնական գազի գինը միջազգային շուկայում գրանցել է թռիչքաձև աճեր՝ դառնալով մինչև 3000 ԱՄՆ դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Ներկայումս նորից ձևավորվում են իրական նախադրյալներ բնական գազի գնի ապագա թռիչքաձև աճերի համար։
Էներգետիկ անվտանգության և էլէկտրաէներգիայի սակագնի կայունության տեսանկյունից առանցքային դերակատարում ունի նաև Հայկական ատոմային էլեկտրակայանը, որի հումքային ապահովումն արտոնյալ պայմաններով իրականացվում է ՌԴ-ից ուրանի ներմուծման հաշվին։ Ի դեպ, 2024 թվականին ՀԱԷԿ-ի շահագործման արդյունքում արտադրվել է պլանավորվածից շուրջ 6 տոկոսով ավել էլեկտրաէներգիա՝ 2830 միլիոն կՎտ․ժ ընդհանուր չափով, որը կազմում է էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության միջինը 1/5-րդ մասը։

ՀՀ պարենային անվտանգության տեսանկյունից առանցքային նշանակություն ունի Ռուսաստանից ցորենի ներմուծումը՝ հատկապես 44-օրյա պատերազմից և Արցախի հանձնումից հետո։ Արցախի Հանրապետությունից ներմուծված ցորենն ապահովում էր ՀՀ ներքին պահանջարկի շուրջ 5 տոկոսը։
Հիմա արդեն ՌԴ-ից ներմուծված ցորենն ապահովում է ՀՀ ցորենի ներքին սպառման շուրջ 90 տոկոսը, որը գործնականում չունի փոխարինման որևէ իրական այլընտրանք։  Սա էլ այն դեպքում, երբ վերջին շրջանում մեր երկրում նվազում են ցորենի ցանքատարածությունները, իսկ մյուս կողմից՝ սրվում են ցորենի միջազգային նվազագույն պահանջարկի բավարարման խնդիրները՝ հայտնի աշխարհաքաղաքական իրողություններով պայմանավորված։

Այսպիսով․ ԵԱՏՄ անդամ երկրների հետ արտաքին տնտեսական ինտեգրումը բոլոր ուղղություններով մեր երկրի կայուն տնտեսական զարգացման համար ունի երկարաժամկետ և կենսական նշանակություն։ Դրա փոխարինումը աշխարհագրական այլ ուղղություններով ոչ միայն իրատեսական չէ, այլ նաև կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի առանց այն էլ թույլ տնտեսական և խոցելի սոցիալական համակարգերի վրա»։