Աշխարհում արդեն երրորդ մարդը կրում է Neuralink ուղեղի իմպլանտ. Իլոն Մասկ
Ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասկը հայտնել է, որ Neuralink-ի ուղեղի իմպլանտը հաջողությամբ ներդրվել է երրորդ անձի մոտ և նախատեսում է 2025 թվականին այն տեղադրել 20-30 մարդու մոտ։
Neuralink-ի հիմնադիր Մասկը ավելի վաղ հայտարարել էր, որ ապագայում մարդիկ կօգտագործեն ընկերության ուղեղի իմպլանտները։
«Այժմ մենք երեք մարդ ունենք Neuralink իմպլանտներով, և նրանք բոլորն էլ լավ են զգում իրենց: Այս տարի մենք ակնկալում ենք 20-30 հիվանդի ներդնել Neuralink իմպլանտներով»,- ասել է Մասկը Stagwell-ի մարքեթինգի տնօրեն Մարկ Փենին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է սոցիալական ցանցում։