Իրանական մեծ պատվիրակություն կժամանի Հայաստան
Հունվարի 12-15-ը Հայաստան կայցելեն Իսլամական Հանրապետության խորհրդարանի Իրան-Հայաստան բարեկամության խմբի անդամները։
Այս մասին տեղեկություն են տարածել իրանական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ իրանական պատվիրակությունը կգլխավորի Արա Շահվերդյանը։
Պատվիրակությանը կընդունի Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-Իրան բարեկամության խմբի ղեկավար, պատգամավոր Նարեկ Բաբայանը։