Թուրքիան աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Ֆիդան
![Թուրքիան աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը. Ֆիդան](/timthumb.php?src=disc/11-01-25/dbc49c6ecd8abc2a9bb419611f249eef.jpg&w=780)
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան շարունակում է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:
Նրա խոսքերը մեջբերում է Hürriyet թերթը։
«Մենք շարունակում ենք աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ 2022 թվականին մեր երկրի միջնորդությամբ կնքված հացահատիկի համաձայնագրի շնորհիվ շրջանառության մեջ է մտել ավելի քան 33 մլն տոննա հացահատիկ»,- ասել է Ֆիդանը։
Նախարարն ընդգծել է, որ Թուրքիան շարունակում է բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի հետ Սև ծովում նավագնացության վերաբերյալ։