Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը
Միլանի «Ինտեր»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը, հայտնում է FCinter1908-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ շաբաթ օրը կայացած մարզմանը Հենրիխը ֆիզիկապես այնքան էլ բարվոք վիճակում չի եղել։
35-ամյա ֆուտբոլիստն այսօր՝ հունվարի 11-ին բժշկական հետազոտության կենթարկվի, ինչից հետո ակումբի մարզչական և բժշկական անձնակազմը միասին որոշում կկայացնեն նրա վերաբերյալ։
Նշենք, որ A Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիա» - «Ինտեր» հանդիպումը կկայանա վաղը՝ հունվարի 12-ին, ժամը 18։00-ին: