Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Աթենքում ՀՀ դեսպանություն է այցելել Հայաստան համահայկական հիմնադրամի Հունաստանի հանձնախմբի տնօրենը Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների ձևաչափի խորհրդարանների բարձր ներկայացուցիչները կժամանեն ՀՀ ՀՀ դեսպանն ու Վրաստանի ԱԺ նախագահը քննարկել են ՀՀ-Վրաստան ռազմավարական գործընկերության հարցերը Եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի Իսրայելը բանտից ազատել է ՀԱՄԱՍ-ի զինյալներին Փաշինյանը հանձնարարել է վերջնական տեսքի բերել կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը Հայտնի է՝ Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցը ընկերական խաղում Վարչապետի «sms»-ները խնդրանք են եղել, ինչն էլ բավարարվել է․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու (տեսանյութ) ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ջիբութիի նախագահին «Պարո՛ն Իոաննիսյան, ապատեղեկատվություն չտարածե՛ք»․ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածու (տեսանյութ) Ով իրեն կողմ քվեարկի, կիսելու է այ էսքան հայհոյանքների պատասխանատվությունը, որ արել է ձեր թեկնածուն (տեսանյութ) «Ջերմուկ Գրուպ» ընկերությունը հայտարարություն է տարածել ՌԴ-ում գործարարի մահվան դեպքի մասին Կառավարությունն այլևս զուրկ է բարոյական լեգիտիմությունից. Հակոբ ՀակոբյանՉորրորդ կարգի վթարայնության շենքերում ապրող 57 ընտանիք վերաբնակեցվել էՀունվարի 21-ին լույս չի լինիՊԵԿ-ը ներկայացրել է, թե ովքեր պետք է 2025-ին եկամուտների հայտարարագիր ներկայացնենՀայաստանցի դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են 2 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներովՀանրային տրանսպորտի թանկացման սոցիալական հետևանքները․ Սարգիս Տեր-ԵսայանԻրանը ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի գործարքը կապիտուլյացիա է անվանելԱբսուրդ է, որ մեր հայրենակիցների շահերը ոչ մի ձև չեն պաշտպանում դրա պարտականությամբ օժտված օրվա պաշտոնյաները. փաստաբան
Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա, կհանդիպի Լավրովի հետ
Դոնալդ Թրամփը գաղտնազերծելու և հրապարակելու է Քենեդու և Մարտին Լյութեր Քինգի սպանությունների վերաբերյալ փաստաթղթերըԲաց նամակ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր ՊուտինինՁեզ կվստահե՞ն, այդքան հայհոյանք, անպատիվ խոսքեր եք ասել, հիմա էլ գովում եք ՔՊ-ին. Ավետիսյան (տեսանյութ)
Էս դու՞ք եք գրել. Խամոյանն ընթերցեց Սիրունյանի` հայհոյախառն գրառումներից (տեսանյութ)
«Էդ ի՞նչ համատեքստում եք պուտանկեքի մասին գրառում արել․ եթե չեք ուզում դատական համակարգը խայտառակվի՝ հանե’ք Ձեր թեկնածությունը». պատգամավորը՝ Սիրունյանին (տեսանյութ)Սպիտակ տան հեռացող վարչակազմը աջակցություն է ցուցաբերել Հայաստանին, ինչն անընդունելի է միջնորդ կողմի համար. ԲայրամովԴատավորը չպետք է ունենա բնակարանային և մեքենայի ապառիկ փակելու խնդիրներ. ՔՊ-ի թեկնածուՍիրսկին համեմատել է Ուկրաինայի զինված ուժերի և ռուսական բանակի կորուստներըՄհեր Սահակյանի մանդատը տրվել է Արմինե ԽերանյանինՉգիտեմ՝ դեպքերն ինչպես կզարգանան, բայց, ամենայն անկեղծությամբ, վարչապետ դառնալու հավակնություն չունեմ. Լևոն Քոչարյան37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ«Մերսեդեսը» մխրճվել է գազալցակայանի տարածք, կոտրել լիցքավորման սարքը, փլուզել պատը. հայրն և 2 որդիները հոսպիտալացվել ենԱդրբեջանում պահվող հայ ռազմագերիների դատավարության միջազգային արձագանքները4-5 օր է՝ ռուսները Ոսկեպարից տեղափոխում են զորանոցի գույքը. Ոսկան ՍարգսյանԱպօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս. ՔԿԱրցախահայերին հայհայելու համար Ալեքսանդր Սիրունյանը մեկնաբանություն չունի (տեսանյութ)2024-ին 2023-ի համեմատ արտահանումը Հայաստանից ավելացել է ԵՄ 14 երկիր եւ նվազել՝ 13 երկիր. ՊապոյանԼՂ-ի մեր գործընկերները ժամանակին պետք է լսեին մեզ ու գնային Սոֆիա՝ բանակցելու․ Վահագն Ալեքսանյանը «ցավ է ապրում»Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՄետրոյի երթևեկության վճարը դարձնում են 100-ից 300 դրամ․ զատո դասական երաժշտության համերգներ են անելու մետրոյում․ Կարեն Վրթանեսյան«Քանի դեռ անձը չի զբաղեցնում պաշտոն, կարող է արտահայտել մտքեր, որոնք կարող են նաև հաճելի չլինել այս կամ խմբի համար»․ Վլադիմիր Վարդանյանը՝ Սիրունյանի մասինԿիրանցի կամուրջը հայտնվել է Ադրբեջանի տարածքում. ՂալումյանՔաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեինԱյլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. Վարուժան ԳեղամյանԱդրբեջանի արտգործնախարարը խոսել է Արարատ Միրզոյանի հետ հանդիպման հնարավորության մասինԱնձրևի ժամանակ «վեդրո» են դնում որոշ ԲԿ-ներում, ո՞վ է պատասխանատու դրա համար․ Բագրատյանը՝ Թորոսյանին (տեսանյութ)Թրամփը խոստացել է չեղարկել Բայդենի բոլոր «հիմար հրամանները» 24 ժամվա ընթացքումՄնացել եք հայդուկ՝ ՀՀ քարտեզի հետ կռիվ եք տալիս․ դրակուլան ձեր համեմատ շատ խարիզմատիկ կերպար էր․ Հայկ Կոնջորյանը
Հասարակություն

Մի խումբ անձինք կատարել են համակարգչային hափշտակnւթյnւններ, փողերի լվացում․ տnւժել է ավելի քան 1, 400 անձ

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 24-ին հաստատել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու, պետությանն առանձնապես խոշոր չափերով վնաս պատճառելու, փողերի լվացում կատարելու վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան:

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Թ.-ն, նախնական համաձայնության գալով օտարերկրյա քաղաքացիներ Ի.Գ.-ի, Ե.Մ.-ի, ինչպես նաև մի խումբ այլ անձանց հետ, տևական ժամանակ կատարել է համակարգչային հափշտակություններ, փողերի լվացում և կազմակերպել է կեղծ ձեռնարկատիրության հետ կապված հանցագործություններ:

Մասնավորապես՝ 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում, Հ.Թ.-ն հավաքագրել և հանցավոր կազմակերպությունում ներգրավել է տասնյակ անդամների, այդ թվում՝ անչափահասների, որոնք հեռախոսզանգերի միջոցով կապ են հաստատել օտարերկրյա քաղաքացիների հետ, առաջարկել են ներդրումներ կատարել գոյություն չունեցող ֆինանսական հարթակներում, ուղղորդել են գումարներ փոխանցել իրենց կողմից կառավարվող հաշվեհամարներին:

Վերոնշյալ գործողությունների հետևանքով, ավելի քան 1,400 անձանցից հափշտակվել է շուրջ 810 միլիոն դրամ:

Հանցավոր ճանապարհով ձեռք բերված ֆինանսական միջոցների ծագման աղբյուրը թաքցնելու և դրանց օրինական տեսք տալու նպատակով՝ դուրս են գրվել հարկային հաշիվներ՝ ցույց տալով ենթադրյալ գործունեության արդյունքում ստացված և ընթացիկ ծախսերը սպասարկող դրամական մուտքեր: Բացի այդ, պարտավոր լինելով հաշվարկել և վճարել սահմանված չափով եկամտային հարկ և սոցիալական վճարներ, վերոնշյալ անձինք 2022 թվականի մայիսից մինչև 2023 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, վճարումների մեծ մասը կատարել են առձեռն` պետությանը պատճառելով 127 միլիոն 118 հազար դրամի վնաս:

Հ.Թ.-ն հանձնարարել է նաև կազմել և իրավասու մարմիններ ներկայացնել իբրև ՍՊ ընկերությունների կողմից ծառայություններ մատուցելու և դրանց արդյունքում արտերկրից գումարներ ստանալու վերաբերյալ կեղծ պայմանագրեր, հաշվետվություններ՝ օրինական տեսք հաղորդելով (լվանալով) ընկերությանը փոխանցված 533 միլիոն 241 հազար դրամին:

2024 թվականի հունվարի 16-ին, Հ.Թ.-ին ձերբակալելուց հետո, վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է խոշոր չափերի «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց:

Դատախազը 2024 թվականի հունվարի 11-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Հ.Թ.-ի և հանցակիցների նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (անչափահասի ներգրավմամբ հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը), 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով` հանցավոր կազմակերպության կողմից համակարգչային հափշտակությունը), 285-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով ապօրինի գործունեություն իրականացնելու կամ ապօրինի գործունեությունը քողարկելու նպատակով իրավաբանական անձ, դրա առանձնացված ստորաբաժանում, հիմնարկ ստեղծելը կամ օգտագործելը կամ նույն նպատակով անհատ ձեռնարկատեր հաշվառելը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով` հանցավոր կազմակերպության կողմից փողերի լվացումը), 396-րդ հոդվածի 2-րդ մասով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի):

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: