Ռուսաստանն ու Ուկրաինան պատրաստ չեն բանակցությունների. Սպիտակ տուն
Ջո Բայդենի գլխավորած ԱՄՆ հեռացող վարչակազմը պնդում է, որ ոչ Ուկրաինան, ոչ Ռուսաստանը պատրաստ չեն բանակցությունների։
Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Այժմ ակնկալիքներ չկան, որ այս կամ այն կողմը պատրաստ է բանակցել», - ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին լրագրողների համար հերթական առցանց ճեպազրույցում` մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: