Կալիֆոռնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի. CNN
Առնվազն 11 մարդ է զոհվել Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի շրջանում բռնկված անտառային հրդեհների հետևանքով:
Այս մասին հաղորդում է CNN-ը:
Հինգ մարդ զոհվել է Պալիսադեսի հրդեհի գոտում, ևս վեցը՝ Իտոնի հրդեհի գոտում: Նախկինում հաղորդվում էր 10 զոհի մասին։
Լոս Անջելեսում մոլեգնող վեց անտառային հրդեհները ընդգրկում են 15200 հեկտար ընդհանուր տարածք։ Երկու խոշոր հրդեհները՝ Իտոնը և Պալիսադեսը, մեկուսացված են համապատասխանաբար ընդամենը 3%-ով և 8%-ով: