Բայդենն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի մասին։
Այս մասին Ուկրաինայի ղեկավարը գրել է իր տելեգրամյան ալիքում:
Ուկրաինայի նախագահն ասել է, որ շնորհակալություն է հայտնել Բայդենին Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ Ուկրաինային ցուցաբերած աջակցության համար։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև ռուսական էներգակիրների դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների փաթեթի մանրամասները։
Զելենսկին և Բայդենը քննարկել են նաև մարտադաշտում տիրող իրավիճակը։ Մասնավորապես, քննարկվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ամրապնդման հարցերը։ Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Patriot համակարգերը տրամադրելու համար։