Արմավիրի գյուղերից մեկի տնամերձ հողամասում տղամարդը որսորդական հրացանով ինքնասպան է եղել
![Արմավիրի գյուղերից մեկի տնամերձ հողամասում տղամարդը որսորդական հրացանով ինքնասպան է եղել](/timthumb.php?src=disc/10-01-25/776ae5cf0e550bbd8350299dbd178b17.jpg&w=780)
Այսօր՝ հունվարի 10-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի տան բակում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է և նշված գյուղի իր տան բակում 52-ամյա Անդրանիկ Թ.-ն իր մոտ եղած, իրեն պատկանող որսորդական հրացանով կրակելով իր վրա, ինքնսպան է եղել: