Մեզ ձերբակալել են ապօրինի զենք կրելու կասկածանքով․ փաստաբան Արսեն Բաբայան
Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։
Ավելի վաղ վերջինս հայտնել էր, որ Հրազդանի կիրճում դիմակավորված ոստիկանները ձերբակալել են իրեն և ընկերներին։