ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի միացումը ռազմական ճանապարհով կլինի ամենակարճ պատերազմն աշխարհում. Politico
ԱՄՆ-ի հնարավոր ռազմական միջամտությունը Գրենլանդիայում, ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների ֆոնին, կլինի պատմության ամենակարճ պատերազմը:
Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով իր փորձագետին։
«ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի միացումը ռազմական ճանապարհով կլինի ամենակարճ պատերազմն աշխարհում, Գրենլանդիան պաշտպանական պոտենցիալ չունի»,-Politico թերթը մեջբերում է Դանիայի միջազգային հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ուլրիկ Պրամ Գադիի խոսքերը:
Ինչպես հիշեցնում է հրատարակությունը, 1951 թվականին ԱՄՆ-ի և Դանիայի միջև համաձայնագիր է կնքվել Միացյալ Նահանգների կողմից Գրենլանդիայի պաշտպանության մասին՝ հաշվի առնելով դանիական զինված ուժերի անկարողությունը:
Թեև ԱՄՆ-ն զգալիորեն կրճատել է իր ռազմական ներկայությունը Գրենլանդիայում Սառը պատերազմի ավարտից հետո, սակայն ԱՄՆ-ի խոշոր տիեզերական բազան դեռ գործում է կղզու հյուսիս-արևմուտքում, որը կարող է հետևել հնարավոր հրթիռային հարձակմանը: